Չենք հավատում կամ երեւանցիների առնվազն 75 տոկոսը ՀՀԿ-ին ձայն չի տվել
Դուք ուզում եք ասել, որ 240 հազար 36 երեւանցի ինքնակամ, առանց պարտադրանքի, առանց վախի ազդեցության տակ քաղաքը վստահել է ՀՀԿ-ի՞ն եւ Տարոն Մարգարյանի՞ն: Ուզում եք ասել, որ քառորդ միլիոն մարդ թքած ունի իր քաղաքի, իր երեխաների եւ հենց իր վրա՞: Ներողություն եմ խնդրում, բայց չեմ հավատում: Չի կարող պատահել, այսպես չի կարող լինել: Միայն Երեւանի Խորենացի փողոցի վիճակը բավական է, որ այսքան մարդ ՀՀԿ-ին ձայն չտար, մնացածի մասին չենք էլ խոսում:
Իհարկե, գիտենք, որ եղան մարդիկ, որոնք կրկին ընտրակաշառք վերցրին, բայց միթե մտածում եք, որ քառորդ միլիոն մարդ Երեւանում ընտրակաշառք է վերցրել: Ներողություն, բայց մենք երեւանցիներին ավելի հարգանքով ենք վերաբերվում եւ չենք կարծում, որ այսքան ընտրակաշառակեր ունենք:
Մենք գիտեինք, որ կրկին ազատ, արդար եւ թափանցիկ ընտրություններ չէին լինելու, բայց կրկին զայրանում ենք եւ տխրում: Մենք գիտեինք, որ կրկին լրագրողների նկատմամբ բռնություններ պետք է գործադրվեին, բայց կրկին չենք կարողանում սառնասիրտ եւ անտարբեր լինել եւ կրկին զայրանում եւ նյարդայնանում ենք:
Վստահ էինք, որ կրկին ընտրակաշառք պետք է բաժանեին, բռնություն գործադրեին, ընտրությունների արդյունքները դեռ չհրապարակած հրավառություններ անեին, բայց կրկին հուզվում ենք եւ գոռում զայրույթից:
Եւ ամենակարեւորը, մենք գիտենք, որ նրանք, ովքեր ուղիղ եթերում տեսան, թե անվախ եւ քաջ ոստիկաններն ինչ են անում Զարուհի Փոստանջյանի եւ նրա դստեր հետ, սկսեցին մտածել արտագաղթի մասին կամ արդեն շտապել են տոմսեր ձեռք բերել այս հրաշք երկրից ընդմիշտ հեռանալու համար: Իսկ հեռանում են, քանի որ չեն ցանկանում, որ իրենց երեխաների կամ հենց իրենց հետ այսպես վարվեն, գնում են, քանի որ արդեն հասկացան, որ ընտրություններով Հայաստանում այլեւս հնարավոր չէ դրական փոփոխություններ իրականացնել:
Բայց այսքանով հանդերձ, կրկին ու կրկին խնդրում ենք՝ մի հեռացեք, քանի որ նման հաղթանակները պյուռոսյան են, եւ շատ շուտով անգամ գործող իշխանության մտածող հատվածը հասկանալու է, որ այսպես երկիր չեն ղեկավարում, ավելին՝ այսպես հնարավոր չէ ղեկավարել:
Իրականում նման հաղթանակները վկայում են գործող համակարգի լուրջ խնդիրների եւ մոտալուտ կազմալուծման մասին: Նման հաղթանակներով հնարավոր չէ պետություն զարգացնել: Այս ընտրությունները առ ոչինչ են, քանի որ իրականում երեւանցիների ճնշող մեծամասնությունը ՀՀԿ-ի եւ Տարոն Մարգարյանի օգտին չեն քվեարկել: Չեք հավատո՞ւմ: Եթե չեք հավատում, ապա մեկ անգամ եւս ուշադիր նայեք ընտրությունների անգամ պաշտոնական արդյունքներին:
Top-News.am

















































Երևանի ավագանու ընտրությունները մի կողմից ունիկալ էին, մյուս կողմից՝ տխուր
Քվեարթերթիկի վրա նկարված սրտիկներ, քաղաքապետի՝ ավելացված նախընտրած թեկնածուներ. անվավեր ճանաչված քվեաթերթիկներ (Լուսանկարներ)
ԿԸՀ-ն հրապարակել է Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների նախնական արդյունքները
Քվեարկած թերթիկը լուսանկարելն ու տարածելը տուգանվում է 500․000-700․000 դրամի չափով
Երևանի ավագանու արտահերթ ընտրություններն ավարտվեցին
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Էնցո Ֆերնանդեսը ցանկանում է հեռանալ Չելսիից
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Թեհրանի կողմից ԱՄՆ-ի վրա հարձակման վերաբերյալ որևէ հավաստի հետախուզական տվյալ չի եղել
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են