Քնի ո՞ր ռեժիմը կարող է երկարացնել կյանքը
Եթե անգամ մարդը ֆիզիկապես ակտիվ է օրվա ընթացքում եւ չի ծխում, սրտի նոպայի ռիսկը նրա մոտ մնում է բարձր, եթե քիչ է քնում կամ, ընդհակառակը, քնում է շատ։ Այս մասին տեղեկացնում են Բոուլդերի (ԱՄՆ) Կոլորադոյի համալսարանի գիտնականները։
Ինչպես տեղեկացվում է MedicalXpress-ի մամլո հաղորդագրությունում, մասնագետներն ուսումնասիրել են 40-69 տարեկան 461 հազար մարդու գենետիկ տվյալները, քնի որակը եւ բժշկական գրառումները, որոնք երբեք սրտի նոպա չեն ունեցել։ Նրանց առողջական վիճակին շարունակել են հետեւել 7 տարվա ընթացքում։
Պարզվել է, որ նրանց համեմատ, ովքեր օրական 6-9 ժամ են քնել, 6 ժամից քիչ քնողների մոտ սրտի նոպայի հավանականությունը 20 տոկոսով ավելին է եղել։ Բայց նրանք, ովքեր քնել են 9 ժամից ավելի, տառապել են սրտի խնդիրներից 34 տոկոսով ավելի հաճախ։ Իսկ օպտիմալ քունը 18 տոկոսով նվազեցնում է ռիսկը գենետիկ նախատրամադրվածություն ունեցող մարդկանց մոտ։
Հետազոտությունը նաեւ ցույց է տվել, որ որքան ավելի ուժեղ են շեղումները քնի նորմալ ռեժիմից, այնքան սրտի նոպայի ռիսկն ավելի բարձր է։ Այսպես, օրական 5 ժամ քնող մարդկանց մոտ սրտի նոպայի ռիկսը 52 տոկոսով ավելի բարձր է եղել, քան նրանց մոտ, ովքեր քնել են 7-8 ժամ։ Նրանց մոտ, ովքեր քնել են 10 ժամ, դրա հավանականությունը բարձր է եղել 2 անգամ։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հայկական հատվածի նախագծման համար միջազգային մրցույթ է հայտարա...
ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է