ԱԺ օրակարգում է ՍԴ անդամների վաղաժամ թոշակի գնալու նախագիծը (ուղիղ)
Հայաստանի խորհրդարանն այսօր՝ դեկտեմբերի 6-ին, շարունակում է այս տարվա վերջին քառօրյա նիստերը. Օրակարգում 40 հարց է, որոնց մեծ մասն արդեն քննարկվել է:
Մասնավորապես, նախօրեին խորհրդարանը շարունակեց եւ ավարտեց ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին նախագծի քննարկումը: ԲՀԿ-ն եւ «Լուսավոր Հայաստանը» հայտարարեցին, որ դեմ են քվեարկելու նախագծին:
Այս քառօրյայում չընդունվեց «Լուսավոր Հայաստանի» հեղինակած «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծը, որով հնարավորություն է տրվում, որ ոստիկանապետի եւ ԱԱԾ տնօրենի պաշտոններում նշանակվեն համակարգից դուրս անձինք:
Օրակարգում է ՃՈ տուգանքների բալային համակարգի անցնելու օրենսդրական փաթեթը:
Այս քառօրյայում կքննարկվի նաեւ ՍԴ անդամներին վաղաժամ կենսաթոշակի գնալու հնարավորություն տող աղմուկ հանած օրինագիծը:
Օրակարգում են նաեւ, մասնավորապես, հետեւյալ հարցերը.
«Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին,
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին,
«Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին,
«Պետական սահմանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին,
«Լուսավոր Հայաստան» խմբակցության հարցապնդման պատասխանը քննարկելու մասին հարցը,
«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին,
«Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին եւ այլ նախագծեր:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...