Լեռնային Ղարաբաղում էսկալացիայի իրական սպառնալիք կա. ԵԱՀԿ գործող նախագահ
Լեռնային Ղարաբաղում կա էսկալացիայի իրական սպառնալիք: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի ԱԳ նախարար Միրոսլավ Լայչակը՝ ԵԱՀԿ նախարարական խորհրդի նիստի ժամանակ:
«Գնահատելով անցած տարին՝ մենք պետք է ուշադրություն դարձնենք առկա հակամարտություններին և ճգնաժամերին: Կարելի է ասել, որ առաջընթաց կա հունվարից հետո, քանի որ երկխոսությունները տարվա ընթացքում շարունակվել են Մինսկի խմբի գործընթացի, Ժնևյան միջազգային բանավեճերի և 5+2 ձևաչափով»,-նշել է Լայչակը:
«Որպես պաշտոնից հեռացող նախագահ՝ ես որևէ կախարդական բանաձև չունեմ, թե ինչպես կարելի է մեկընդմիշտ լուծել այս բոլոր հակամարտությունները»,-շեշտել է Լայչակը:
Վերջինս նշել է, որ «անգնահատելի են նոր երկխոսության համար ուղիներ գտնելուն ուղղված ԵԱՀԿ ջանքերը, և այս կազմակերպությունն առաջինը կառաջարկի հստակ քայլեր, որոնք ուղղված կլինեն խաղաղությանը»:
Աղբյուրը՝ Tert.am

















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են
Էնցո Ֆերնանդեսը ցանկանում է հեռանալ Չելսիից
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Թեհրանի կողմից ԱՄՆ-ի վրա հարձակման վերաբերյալ որևէ հավաստի հետախուզական տվյալ չի եղել
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...