Թուրքիան Հայաստանի դեմ հարձակվելու պլաններ ունի՞.Կարո Փայլանը՝ Թուրքիայի պաշտպանության նախարարին
Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը գրավոր հարցադրում է ուղղել Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարին կապված Շվեդիայում գործող թուրքական Nordic Monitor–ի հրապարակման հետ կապված։
Կարո Փայլանը հետաքրքրվել է, թե Թուրքիայի զինված ուժերը Հայաստանի դեմ հարձակման «Ալթայ» անունով ծրագիր ունե՞ն։
«Այդ ծրագիրը դեռ արդիակա՞ն է։ Ի՞նչ նպատակով եւ ի՞նչ շարժառիթով է այն կազմվել։ Հայաստանի ժողովրդի մոտ այդ պնդումների պատճառով առաջացած անհանգստությունը վերացնելու եւ խաղաղության սպասելիքները կրկին վերականգնելու համար ջանքեր գործադրելո՞ւ եք»,–իր հարցադրման մեջ գրել է Կարո Փայլանը։
Նշենք, որ Շվեդիայում գործող թուրքական Nordic Monitor վերլուծական կենտրոնը հայտնել էր, թե Թուրքիան 2000–ականներին ծրագրավորել է հարձակվել Հայաստանի դեմ։ Թուրքական իշխանությունները դեռ այս թեմայի հետ կապված որեւէ պարզաբանում չեն տվել։


















































Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ