Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Լիվերպուլը հայտարարել է Սալահի հեռանալու մասին Բարսելոնան արդեն աշխատում նոր աստղային խաղացողի տրանսֆերի ուղղությամբ Ապօրինի պահվող զենք-զինամթերք հանձնելու դեպքեր՝ ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում HBO հեռուստացանցը հրապարակել է «Հարրի Փոթեր» սերիալի առաջին կադրը Հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը` միանձնյա առաջատար Մատենադարանի գործունեությունը ներկայացվել է Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամում Մասիսի համայնքային ոստիկանները հայտնաբերել են կեղծ խմիչքի արտադրամասեր Նոր Կյուրինում և Այնթապում Իրանը հայտնել է ԱՄՆ-ի հետ բանակցելու պայմանը Սևանի բժշկական կենտրոնի տնօրենը մեղադրվում է խոշոր չափերի գույքի հափշտակության և կեղծիք կատարելու մեջ Պրեմիեր լիգայի երկու ակումբներ կպայքարեն Ռեալի ֆուտբոլիստի համար Տեղի է ունեցել ոչ թե ինքնասպանություն, այլ նախնական համաձայնությամբ կատարված սպանություն Քննարկվել է ԱՄՀ պահուստային ծրագրի միջոցառումների կատարման ընթացքը

Լիվերպուլը հայտարարել է Սալահի հեռանալու մասինԲարսելոնան արդեն աշխատում նոր աստղային խաղացողի տրանսֆերի ուղղությամբԱպօրինի պահվող զենք-զինամթերք հանձնելու դեպքեր՝ ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքումHBO հեռուստացանցը հրապարակել է «Հարրի Փոթեր» սերիալի առաջին կադրըՀայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը` միանձնյա առաջատար Մատենադարանի գործունեությունը ներկայացվել է Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամումՄասիսի համայնքային ոստիկանները հայտնաբերել են կեղծ խմիչքի արտադրամասեր Նոր Կյուրինում և ԱյնթապումԻրանը հայտնել է ԱՄՆ-ի հետ բանակցելու պայմանըՍևանի բժշկական կենտրոնի տնօրենը մեղադրվում է խոշոր չափերի գույքի հափշտակության և կեղծիք կատարելու մեջՊրեմիեր լիգայի երկու ակումբներ կպայքարեն Ռեալի ֆուտբոլիստի համարՏեղի է ունեցել ոչ թե ինքնասպանություն, այլ նախնական համաձայնությամբ կատարված սպանությունՔննարկվել է ԱՄՀ պահուստային ծրագրի միջոցառումների կատարման ընթացքըՆիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի Հանրապետության վարչապետ Կիրիակոս Միցոտակիսին ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվՀայաստան-Հունաստան համագործակցությունը զարգանում է կայուն և հետևողական կերպով«Շիկահող» պետական արգելոցի որևէ հողակտոր չի վաճառվել․ Շրջակա միջավայրի նախարարությունՀատուկ պաշտպանված էլեկտրոնային համակարգ, որով պետք է իրականացվեն առգրավումներըԵրևանի մոլերից մեկում հրդեհի վերաբերյալ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը. ՆԳՆ ՓԾԱռաջիկա օրերին սպասվում են տեղումներ, ջերմաստիճանը կնվազի, ապա կբարձրանաԹրամփը պաշտոնապես սատարել է Վիկտոր Օրբանի թեկնածությանըՈր հասցեներում ջուր չի լինիԱկնկալվում է ավելի կոշտ և կենտրոնացված մոտեցում անվտանգային հարցերումՀանրապետության տարածքում սպասվում են կարճատև տեղումներԹեհրանն ունի «գրեթե ռազմական» աստիճանի հարստացված ուրանի հսկայական պաշարներՖիլիպինները հայտարարել է ազգային էներգետիկ արտակարգ իրավիճակԼատվիայի և էստոնիայի տարածքում ԱԹՍ-ներ են ընկելԳյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը․ ՍԱՏՄՌուսաստանից հացահատիկի հերթական խմբաքանակն է ժամանում ՀայաստանԳրոսին զսպվածության կոչ է արել «Բուշեր» ԱԷԿ-ի շրջանում նոր գնդակոծության մասին հաղորդագրություններից հետոՔուվեյթի միջազգային օդանավակայանում հրդեհ է բռնկվել վառելիքի բաքի մեջԻնչ ճակատագիր է սպասվում Մամուլի շենքին. ներկայացնում է Պետական գույքի կառավարման կոմիտենԱրարատում և Արմավիրում 7 ապօրինի հորի շահագործում է կասեցվել. ԲԸՏՄԻրանը հայտարարում է, որ «ոչ թշնամական» նավերը կարող են անվտանգ անցնել Հորմուզի նեղուցովՄեքենա հրկիզելուն դրդած 29-ամյա տղամարդը կալանավորվել էՎթարային ջրանջատում Երևանի Աջափնյակ վարչական շրջանումԻրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցություններ կամ խորհրդակցություններ չեն ընթանում. Էսմայիլ ԲաղայիԱյս վավերացումից հետո շարունակելո՞ւ են տանը խոշոր կատվազգիներ պահելԵրևանը միանում է «Երկրի ժամ» համաշխարհային բնապահպանական նախաձեռնությանըՀիմնանորոգման նպատակով կփակվի Ա. Ավետիսյան փողոցի՝ Վ. Փափազյանից մինչև Վ. Վաղարշյան փողոցի խաչմերուկն ընկած հատվածըՀիմնանորոգման նպատակով կփակվի Ա. Ավետիսյան փողոցի՝ Վ. Փափազյանից մինչև Վ. Վաղարշյան փողոցի խաչմերուկն ընկած հատվածըԵրևանի համար 24 մանկապարտեզը կունենա նոր շենք՝ նախատեսված շուրջ 180 երեխայի համարՄակրոնը կոչ է արել բարեխղճորեն մասնակցել բանակցային գործընթացին՝ ճանապարհ բացելու լարվածության թուլացման համարԿասեցվել է Կոտայքի մարզի Ալափարս գյուղի մսուր-մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունըՎերանայվում է տպագիր մամուլը որպես ծանուցման գործիք կիրառելու գործող մեխանիզմըԿովկասյան ընձառյուծի պահպանությունը բնական հավասարակշռության ու միջավայրի պահպանություն է. կվավերացվի համաձայնագիր Շրջայց Վայոց ձորի և Սյունիքի մարզերում իրականացվող մի քանի ծրագրերի շինարարական հրապարակներԾեծի հետևանքով մահացած փոքրիկի մայրը 2 տղաներին հանձնել էր խնամքի կենտրոնԻրավապահները պետք է ձեռնպահ մնան երեխաների ներկայությամբ ձերբակալություններից․ ՄԻՊՀաշմանդամություն ունեցող անձանց աջակցող միջոցների ցանկը ընդլայնվել էՎլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի դատավորԱՄՆ-ն Իրանին է փոխանցել 15 կետից բաղկացած ծրագիր
Հայաստան

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները համատեղ հայտարարություն են արել

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները հայտարարություն են արել, որում ողջունել են Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների մտադրությունը հանդիպում անցկացնել հաջորդ տարվա սկզբում: Հայտարարությունում, մասնավորապես, նշվում է. «Բրատիսլավայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի առիթով մենք՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարներս (Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրով, Եվրոպայի եւ օտարերյա գործերով պետական քարտուղար Ժան Բատիստ Լեմուան, Եվրոպայի եւ Եվրասիայի գործերով ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Ֆիլ Ռիքեր) շարունակում ենք հակված լինել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցում միջնորդությանը: Համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները դրական են արձագանքում շփման գոտում եւ միջազգային սահմանների տարածքում բռնության դեպքերի համեմատաբար ցածր մակարդակի մասին, եւ երախտիք են հայտնում կողմերին ուղիղ հաղորդակցման միջոցներն անմիջականորեն կիրառելու համար էսկալացիայի ռիսկը նվազեցնելու նպատակով՝ նախարարների հետ համաձայնության շրջանակում, որը ձեռք էր բերվել հունիսին Վաշինգտոնում խորհրդակցությունների ժամանակ:»

Մենք ողջունում ենք կոնկրետ քայլերը, որոնք ձեռնարկվել են անցած տարի լարվածությունը նվազեցնելու եւ խաղաղության շուրջ բնակչությանը նախապատրաստելու համար, ինչի մասին Միլանյան հայտարարության ժամանակ համանախագահող երկրները կոչ են արել 2018 թվականին եւ 2019 թվականի հունվարին Փարիզում նախարարների հետ պայմանավորվածության համաձայն: Մենք բարձր ենք գնահատում հումանիտար միջոցներ ձեռնարկելու ջանքերը, որոնք քննարկվել են առաջնորդների կողմից մարտին Վիենայում նրանց հանդիպման ժամանակ եւ որոնք մշակվել են ապրիլին Մոսկվայում ԱԳ նախարարների կողմից, մասնավորապես, վերջերս ավարտված լրագրողների փոխանակումն ու միաժամանակ ազատազրկվածների ազատումը հունիսի 28-ին: Նշելով, որ այդպիսի ջանքերը կարեւոր դեր են խաղում խաղաղ կարգավորմանը նպաստող բանակցությունների համար անհրաժեշտ մթնոլորտի ստեղծմանը՝ երեք պատվիրակությունների ղեկավարները կոչ են անում նախաձեռնել լրացուցիչ կոնկրետ հումանիտար միջոցներ եւ անվտանգությանն ուղղված գործողություններ: Համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները կոչ են անում կողմերին ավելի վաղ ձեռքբերված հումանիտար միջոցների եւ անվտանգությանն ուղղված գործողությունների իրագործման շուրջ անհապաղ ձեռնարկել կոնկրետ քայլեր: Հաշվի առնելով զոհվածների բարեկամների տառապանքները՝ մենք կոչ ենք անում կողմերին կրկնապատկել ջանքերը Կարմիր Խաչի Միջազգային կոմիտեին անհայտ կորած անձանց մասին տեղեկությունների փոխանակման հարցում օգնելու համար, ինչպես հայտարարել են երկու առաջնորդները 2014 թվականի հոկտեմբերին Փարիզում գագաթնաժողովի ժամանակ: Հասկանալով Գործող նախագահի Անձնական օգնականի նշանակալի ներդրումը հրադադարի հարցում՝ մենք նշում ենք մոնիթորինգի առաքելության իրականացման անհրաժեշտության ընդլայնումը գործող համանախագահության համար, ինչի մասին կողմերը պայմանավորվել են 2016 թվականին: Մենք ողջունում ենք Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳ նախարարների մտադրությունը հանդիպել 2020 թվականի սկզբում համանախագահների հովանու ներքո խաղաղ կարգավորման առանցքային հարցերի շուրջ բանակցությունները վերսկսելու եւ բարձր մակարդակում հետագա բանակցությունները խթանելու նպատակով:

Համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները հայտարարել են, որ արդարացի եւ կայուն կարգավորումը պետք է հիմնվի Հելսինկիի եզրափակիչ ակտի, ուժ չգործադրելու, տարածքային ամբողջականության եւ հավասար իրավունքների ու ժողովուրդների՝ ինքնորոշման իրավունքի սկզբունքների վրա: Համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները դարձյալ ընդգծում են, որ ստատուս քվոն անընդունելի է, եւ հակամարտության ռազմական լուծում գոյություն չունի: Այդ պատճառով մենք կոչ ենք անում կողմերին վարել բարեխիղճ բանակցություններ առանց արհեստական պայմանների կամ հետաձգման: Համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները համոզված են, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը անփոխարինելի է կայուն կարգավորման համար: Մենք կոչ ենք անում կողմերին համագործակցել միմյանց եւ Մինսկի խմբի համանախագահների հետ, որոնց մենք հանձնարարել ենք շարունակել միջնորդական ջանքերը: