Մամեդյարովը մեկնաբանել է Մնացականյանի հետ հանդիպումը
«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում առաջին քայլը պետք է լինի դրա հիմնական հետեւանքների վերացումը»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը՝ խոսելով Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ իր հանդիպման մասին, փոխանցում է «Թրենդը»:
«Երեկ մոտ 3,5 ժամ է տեւել հանդիպումը իմ հայ գործընկերոջ հետ: Դրանք բավականին կոշտ բանակցություններ էին: Ցավոք, մեր առջեւ դեռեւս կան չլուծված խնդիրներ: Այն, ինչ մենք քննարկել ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ, հակամարտության կարգավորման ուղղությամբ դրական մոտեցում է: Բնականաբար, առաջին քայլը պետք է լինի հակամարտության հիմնական հետեւանքների վերացումը, այսինքն՝ ղարաբաղյան տարածաշրջանից եւ Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներից հայկական զինված ուժերի անհապաղ, բացարձակ եւ անվերապահ դուրսբերումը, ինչպես գրանցված է ՄԱԿ Անվտանգության խորհրդի 4 բանաձեւերում»,-ասել է Մամեդյարովը:

















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Էապես կրճատվել է այն բնակավայրերի թիվը, որտեղ չկան և հասանելի չեն նախադպրոցական ծառայություններ
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Թեհրանի կողմից ԱՄՆ-ի վրա հարձակման վերաբերյալ որևէ հավաստի հետախուզական տվյալ չի եղել