Ադրբեջանի նախկին արտգործնախարարը բացասական է գնահատել Լավրովի այցը Բաքու
Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուգարովը Minval կայքին տված հարցազրույցում ծայրահեղ բացասական է գնահատել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ Բաքու կատարած այցի արդյունքները:
Որպես իր գնահատականի պատճառ` ադրբեջանցի դիվանագետը նշել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված քայլերի որոշակի հաջորդականությունը: Զուլֆուգարովը, մեկնաբանելով Լավրովի այն խոսքերը, որ հակամարտությունը պետք է լուծվի Ղարաբաղի բնակչության կամքը հաշվի առնելով, նշել է, որ այդ միտքը հակասում է բանակցությունների երկկողմ ձևաչափին:
Զուլֆուգարովը հիշել է նաև ՌԴ արտգործնախարարության մամուլի քարտուղար Մարիա Զախարովայի հայտարարությունն այն մասին, որ ՌԴ պաշտոնական դիրքորոշումը մնում է նույնը, և ՌԴ-ն կարիք չի տեսնում ձևաչափի փոփոխման, քանի դեռ հակամարտության կողմերն իրենք նոր ձևաչափ չեն տեսնում: Զախարովայի հայտարարությունից Ադրբեջանի նախկին արտգործնախարարը եզրակացրել է, որ ՌԴ-ում որոշակի քննադատական մոտեցում կա Լեռնային Ղարաբաղի հարցում Լավրովի վարած քաղաքականության նկատմամբ:
Ադրբեջանցի դիվանագետը նշել է, որ ինքը բացասական է գնահատում այցը նաև այն պատճառով, որ Լավրովից սպասվում էին նոր հայտարարություններ, իսկ նա «հին հայտարարություններ է արել փոխզիջումների մասին»:
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը դեկտեմբերի 3-4-ը պաշտոնական այցով գտնվել է Բաքվում: Իսկ երեկ Բրատիսլավայում ԵԱՀԿ 26-րդ Նախարարական խորհրդաժողովի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մասնակցությամբ:
Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը պայմանավորվել են Ղարաբաղյան կարգավորման հարցով հերթական հանդիպումն անցկացնել հաջորդ տարվա սկզբին:
Ադրբեջանական ԱԳ նախարարության տվյալներով՝ Բրատիսլավայում նախարարները 3 ժամ տևած հանդիպման ընթացքում «լայն քննարկումներ» են ունեցել: «Կողմերը քննարկել են բանակցային գործընթացի ներկայիս վիճակը և ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ճանապարհները»,- նշվում է հայտարարությունում:


















































Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը կկայանա փետրվարի 28-29-ը Բեռլինում. ԱԳՆ խոսնակ
ԱՄՆ-ն «ձեռքերը լվացել է» Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացից. Արթուր Խաչատրյան
Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
Ադրբեջանն ու Ղազախստանը համատեղ վարժանքներ կանցկացնեն
«Ռոյթերզ». «Մոսկվան լարվածություն է բորբոքել հօգուտ Ադրբեջանի»
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ