ԲՀԿ-ն ԱԺ-ն է բոյկոտում, «Իմ քայլի» աղջիկները՝ իրենց փոխվարչապետին (տեսանյութ)
Ազգային ժողովի իշխող խմբակցությունը ոչ միայն ընդդիմադիր խմբակցությունների նկատմամբ է քամահրանք եւ մերժողական վերաբերմունք դրսեւորում, այլեւ սեփական կառավարության անդամների։
Այսօր Ազգային ժողովում շրջակա միջավայրի հետ կապված հարցի քննարկումն էր։ Ելույթ էր ունենում փոխվարչապետ Տիգրան Ավինյանը եւ թվում է՝ «Իմ քայլը» խմբակցությունը պետք է ամենաուշադիրը լսեր սեփական քաղաքական ուժի ներկայացուցչին, սակայն «Իմ քայլի» «աղջիկները»՝ Լուսինե Բադալյանը, Արփի Դավոյանը եւ Քրիստինե Պողոսյանը ինչ- որ զրույցների մեջ էին, ընդ որում՝ իրենց տեղերում չէին նստած, կեսից նրանց միացավ նաեւ Սիփան Փաշինյանը եւ մեջքով դեպի Ավինյանը, դեմքով՝ դեպի աղջիկները ջերմ զրուցում էին։
Ներկաները հիշեցին օրեր առաջ առողջապահության հանձնաժողովի նիստում Լուլուի «քաղաքական» հայտարարությունը, թե՝ «Իշխող խմբակցությունը չի կարող լինել Կառավարության հենարանը»։ Այդ միտքն ուղղված էր Արսեն Թորոսյանին, սակայն փաստորեն, նրանք Տիգրան Ավինյանի հենարանն էլ չեն։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...