«Եթե չլիներ ԲՀԿ-ն, իրավական ճանապարհով վարչապետ չէր ընտրվի», «Քանի՞ գլխանի էիք, որ չընտրեիք». վիճաբանություն Նաիրա Զոհրաբյանի և Ալեն Սիմոնյանի միջև
ԱԺ-ում «Բարգավաճ Հայաստան» և «Իմ քայլը» խմբակցությունների պատգամավորների փոխադարձ մեղադրանքները շարունակվում են, նիստը լարված է: Այս անգամ վիճաբանություն սկսվեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի և ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի միջև:
«Անկեղծ ասած զզվելի է, ուղղակի նողկալի: Որպես 12 տարվա խորհրդարանական երբևէ այսքան ցածրակարգ խորհրդարան,այսքան էժանագին բանավեճերի հարթակ չի եղել»,- իր ելույթի ժամանակ ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Նա հավելեց. «Ձեր սիրելի քաղաքապետը, որը իր նախընտրական խոստումներից որևէ մեկը չի կատարել, ուղղակիորեն մերժել է, չի հասկացել, ունակությունները բավարար չեն, իր տեղը թատրոնն է, Ազիզյաններն են, Գառնիկն է, չի կարողանում, էդ մարդը հնարավոր ներդրումների համար չի կարողացել բարենպաստ պայմաններ ստեղծել, որպեսզի այդ միլիարդավոր ներդրումները գան Հայաստան, սա է խնդիրը, սրա մասին է խոսել և ասում պարոն Ծառուկյանը»:
Զոհրաբյանն ասաց, որ անհարմար է անընդհատ իրենց հիշեցնել, թե սա և նա եղել են կոալիցիա: «Ես երբևէ ինձ թույլ չեմ տվել որևէ բան հիշեցնել, բայց հիմա ստիպված եմ հիշեցնելու. եթե չլիներ «Բարգավաճ Հայաստան»-ը, ապա այս խորհրդարանում, գոնե իրավական ճանապարհով վարչապետ չէր ընտրվելու և հայտնի չէ, թե դուք որտեղ կլինեիք, որտեղ կհայտնվեիք»,- հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը:
Այս հայտարարությունը դուր չեկավ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանին, նա արձագանքեց. «Էդ քանի՞ գլխանի էիք, որ վարչապետ չընտրեիք»:
«Ի՞նչ պիտի անեինք, չլինեինք, չէր ընտրվի: Ո՞նց թե, քանի գլխանի էիք», - հակադարձեց Նաիրա Զոհրաբյանը, որին ի պատասխան Ալեն Սիմոնյանն էլ արձագանքեց. «Ըտենց»:
Այս բանավեճին միջամտեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը և նշեց, որ յուրաքանչյուրն իրավունք ունի կարծիք հայտնելու՝ լինի ընդդիմություն, թե իշխանություն:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...