Բաքուն արդեն տվել է իր համաձայնությունը «փոքր քայլերով» Հայաստանի և Ադրբեջանի մերձեցման ռուսական ծրագրին
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի Բաքու կատարած այցի ընթացքում մասնավորապես քննարկվել է Ռուսաստանի առաջարկած՝ «փոքր քայլերով» Հայաստանի և Ադրբեջանի մերձեցման ծրագիրը: Այս մասին գրում է «Կոմերսանտ» պարբերականը:
«Իլհամ Ալիևի և Էլմար Մամեդյարովի հետ բանակցությունների ընթացքում նա մասնավորապես քննարկել է մարդասիրական ոլորտում «փոքր քայլերով» կողմերի մերձեցման վերաբերյալ Ռուսաստանի առաջարկած ապրիլյան ծրագիրը: Այդ ծրագրի մի մասն արդեն իրականացվել է. նոյեմբերին երկար տարիների ընթացքում առաջին անգամ տեղի ունեցան լրագրողների փոխայցեր»,- գրում է պարբերականը:
Պարբերականի տվյալներով՝ ծրագրվում է նաև կազմակերպել հասարակական ու մշակութային գործիչների և խորհրդարանականների փոխադարձ այցեր: Քննարկվել է նաև ռազմագերիների փոխանակման հարցը: Այս ծրագրերին Բաքուն արդեն տվել է իր համաձայնությունը, գրում է պարբերականը:


















































Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ