Թուրքիան մտադիր է գնել ռուսական С-400-ները՝ չնայած ամերիկյան պատժամիջոցների սպառնալիքի. Թուրք պատգամավորներ
Անկարան չի հրաժարվի ռուսական С-400-ների գնումից և օգտագործումից նույնիսկ Վաշինգտոնի կողմից պատժամիջոցներ սահմանելու պարագայում: Այս մասին գրում է Известия-ն՝ հղում տալով թուրքական խորհրդարանի միջազգային հանձնաժողովին:
Թուրքիայի խորհրդարանի միջազգային հանձնաժողովի անդամ Յունուս Էմրեի խոսքով՝ Թուրքիան չի կարող զոհել սեփական անվտանգությունն ու պաշտպանունակությունը ԱՄՆ կողմից պատժամիջոցներից խուսափելու համար:
«Ահաբեկչության դեմ պայքարն ընթանում է անմիջապես մեր սահմաններին: Մեր աշխարհագրական դիրքի պատճառով մենք կրակե շրջանակի մեջ ենք: Մենք չենք կարող վտանգել սեփական անվտանգությունը՝ խոնարհվելով ԱՄՆ սպառնալիքների առջև»,- ասել է խորհրդարանականը:
Թուրք մեկ այլ պատգամավոր Օզտյուրկ Յըլմազը հավելել է, որ С-400-ների գնման պարագայում պատժամիջոցներ կիրառելու գաղափարը սխալ է և սեպ կխրի Վաշինգտոնի և Անկարայի հարաբերությունների միջև:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր նախորդին՝ Բարաք Օբամային մեղադրել է նրանում, որ վերջինս իր քայլերով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ուղղել է դեպի Մոսկվա, ինչի հետևանքով էլ Անկարան գնել է ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերը:
«Օբամայի վարչախումբն ասում էր. «Դուք չեք գնի Patriot համակարգերը, մենք դրանք ձեզ չենք վաճառի»»,- հայտնել է Թրամփը: Իր խոսքով՝ Թուրքիան մի քանի անգամ նման պատասխան է ստացել, ինչից հետո «գնացել և գնել է ռուսական հրթիռներ»:


















































Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ