Խելացի հեռուստացույցը կարող է ձեզ լրտեսել
Խելացի հեռուստացույցը կարող է ձեզ լրտեսել, զգուշացնում են ՀԴԲ-ից: Խելացի հեռուստացույցների շատ մոդելներ, որոնք հագեցած են համացանցի միջոցով հոսքային փոխանցման հնարավորություններով եւ դեմքերի ճանաչման տեխնոլոգիայով, կարող են խոցելի լինել կոտրելու համար, փոխանցում է Americaru-ն:
ՀԴԲ-ից հայտարարում են, որ չարամիտները կարող են ստանալ այդ սարքերի վերահսկողությունը եւ վնաս հասցնել ոչինչ չկասկածող տերերին: «Խելացի հեռուստացույցները եւ հաջորդ սերնդի սարքերը գործում են բարդ ծրագրային ապահովմամբ, միանում են համացանցին եւ հաճախ պարունակում են ներկառուցված հաղորդիչներ, օրինակ՝ բարձրախոսներ: Հաքերները կարող են դրանք կոտրել եւ ձեզ հետեւել անձնական տեղեկություններ ստանալու նպատակով»,- ասում է կիբեռանվտանգության հարցերով փորձագետ Մեթ Թեյթը:
Հնարավոր ներխուժումը կանխելու համար ՀԴԲ-ն խելացի հեռուստացույցների տերերին խորհուրդ է տալիս ծանոթանալ սեփական սարքի անվտանգության կարգավորումներին, փոխել գաղտնագրերը, որոնք դրված են արտադրողների կողմից, եւ հասկանալ՝ ինչպես միացնել ու անջատել բարձրախոսները եւ խցիկները: Խցիկի վրա սեւ ժապավեն փակցնելը հետեւելը կանխելու հիմնական եւ պարզ լուծումներից մեկն է:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հայկական հատվածի նախագծման համար միջազգային մրցույթ է հայտարա...
ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է