Կեսարյան հատումների մեծ թվի համար հիվանդանոցներ են տուգանվել Վրաստանում
Վրաստանի առողջապահության նախարարությունը 6 հիվանդանոցի է տուգանել՝ 600 հազար լարիի չափով (ավելի քան 200 հազար դոլար)։ Պատճառը կլինիկաներում կատարված մեծ թվով կեսարյան հատումներն են։
Վրաստանում 2017 թվականի մարտի 1-ից կլինիկաներին կեսարյան հատումների համար լիմիտ էր սահմանել։ Տարվա ընթացքում կեսարյան հատում անել թույլատրվում է ընդհանուր ծննդաբերությունների միայն 40% դեպքերում։ Այս ցուցանիշը գերազանցած կլինիկաները տուգանվում են։
Միաժամանակ, կառավարությունը խորհրդատվություններ է մշակել, ըստ որոնց բժիշկը պարտավոր է ծննդկանին պատմել հնարավոր բարդությունների ու ռիսկերի մասին։
Համընդհանուր առողջապահական ծրագրի շրջանակներում կեսարյան հատումների քանակը գերազանցելու համար 2019-ին տուգանվել են․
Թբիլիսիի պետական համալսարանի 1-ին համալսարանական կլինիկան՝ 49,8 հազար լարի
Բաթումիի Իաշվիլիի անվան մոր և մանկան կենտրոնական կլինիկան՝ 149,7 հազար լարի
«Էմբիրիո»՝ 111,9 հազար լարի
Լերի Խոնդելիձեի անվան կլինիկա՝ 115,8 հազար լարի
Քութայիսիի նոր ծննդատուն՝ 99,9 հազար լարի
Քութայիսիի №3 ծննդատուն՝ 49,5 հազար լարի
Բացի այդ՝ դադարեցվել է Քութայիսիի №3 ծննդատան՝ մանկաբարձության և գինեկոլոգիայի կարգավիճակը։
Հիվանդությունների վերահսկման կենտրոնի տվյալներով՝ Վրաստանում 2000 թվականից կեսարյան հատման ճանապարհով ծննդաբերությունների թիվն աճել է 4,3%-ով, իսկ 2017 թվականին կազմել է երկրի ծննդաբերությունների ընդհանուր թվի 44,7%-ը։
2018 -ի սահմանափակումներից հետո կեսարյանների թիվը գրեթե 3% կրճատվել է՝ կազմելով 41,6%։
Վրաստանում կեսարյանների թիվը 3 անգամ գերազանցում է առողջապահություն համաշխարհային կազմակերպության խորհրդատվությունը։
Ամենամեծ ցուցանիշը Սամեգրելո շրջանում է՝ Զեմո Սվանեթի (51%), հաջորդում են Իմերեթին (41%), Աջարիան (40%), Կախեթին (38,5%) և Թբիլիսին (37,5%)։
Վրաստանի համաշխարհային առողջապահական ծրագիրը ֆինանսավորում է ֆիզիոլագիական ծննդաբերությունները՝ 500 լարիի չափով (մոտ 170 դոլար), կեսարյանով ծննդաբերությունները՝ 800 լարիով (մոտ 270 դոլար). Եթե կեսարյան հատում է արվում ոչ բժշկական ցուցումներով, այլ ծննդկանի պահանջով, ապա պետությունը վճարում է ոչ թե 800, այլ 500 լարի։
Աղբյուրը՝ aliq.ge


















































Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ