Մի քանի տարի հետո սմարթֆոնները ոչ ակտուալ կլինեն
IT-հսկաները այժմ նոր տիպի սարքերի ստեղծման մրցավազքի մեջ են մտել։ Դրանք արդեն մի երկու տարուց կփոխարինեն սովորական սմարթֆոններին, Busieness Insider-ին տված հարցազրույցում հայտարարել է Qualcomm-ի նախագահ Քրիստինո Ամոնը։ 5G կապը ամպային ծառայություններին միացումը արագ եւ հուսալի է դարձնում, իսկ ամեն ինչ փոքրացնելու միտումների առաջընթացը կհանգեցնի նրան, որ մի երկու տարուց մենք սմարթֆոնները կփոխարինենք AR-ակնոցներով, վստահ է նա, հայտնում է HighTech+-ը։
Այժմ շատ խոշոր ընկերություններ են խաղադրույքներ կատարում լրացված եւ վիրտուալ իրականության տարբեր համադրություններով տեխնոլոգիաների զարգացման վրա։ Դրանցից են՝ Facebook-ը, Microsoft-ը, Lenovo-ն եւ Apple-ը, ինչպես նաեւ մի շարք հավակնոտ ստարտափներ։
Ամոնը կարծում է, որ բեկումնային պահը կգա այն ժամանակ, երբ ֆունկցիոնակ AR-ակնոցները այնպիսի տեսք ունենան, ինչպես սովորական ակնոցը։ Դա տեղի կունենա մի երկու տարուց։ «Դա չի փոխարինի հեռախոսին, դուք պարզապես այլ սարք կունենաք։ Պատկերացրեք դա որպես ակնոցի էվոլյուցիա»,- պարզաբանել է նա։
Միասնական մոտեցում եւ առավելություն ունեցող համադրություն դեռեւս չկա, սակայն դեպի հենց այդ կետը՝ լիարժեք եւ անտեսանելի ակնոցներն են ոլորտների առաջնորդները շարժվում տարբեր կողմերից։
Ամոնն ընդգծում է, որ «խելացի» ակնոցը ոչ միայն կփոխի այն, թե ինչպես ենք մենք տեղեկատվություն ստանում, այլեւ կտրանսֆորմացնի սոցիումը․ «Որովհետեւ դուք շատ շուտով կունենաք տեխնոլոգիա, որը նման է վիրտուալության ներկայությանը»։
Ակնոցը կկարողանա լրիվ հուսալիորեն նույնականացնել տիրոջը՝ դեմքով, ծիածանաթաղանթով, սրտի զարկերով, օրինակ միացնելով նրան խորհրդակցությանը, ամպային պահուստներին եւ սոցցանցերին։
Qualcomm-ի նախագահն ընդգծում է 5G կապի ոլորտում առաջընթացի կարեւորությունը՝ այս բոլոր նոր հնարավորությունները կլինեն միայն այն ժամանակ, երբ հայտնվի ակնթարթային եւ հուսալի հասանելիությունը բազմաթիվ ցանցային ռեսուրսներին, առաջին հերթին՝ հաշվողական։
Դանդաղ կապից բացի, կարող է լինել եւս մեկ արգելապատնեշ՝ գաղտնիության պահպանման կասկածանքը։ Այժմ արդար նույնականացման հետեւորդները ընդլայնում են դեմքերը ճանաչելու արգելքները, եւ նրանց ճնշումը բավական արդյունավետ է։ Ամոնը հուսով է, որ 5G-ն կհասնի նաեւ սմարթֆոնների շուկային։ Վերջին ժամանակներս աշխարհի սպառողներն ավելի հազվադեպ են նոր հեռախոսներ գնում։ 2019թ․ ոլորտը երեք տարվա մեջ առեաջին անգամ մեծացրել է վաճառքի ծավալը։ Այդ պատճառով 5G կապը կօգնի ոչ միայն սպառողներին, այլեւ արտադրողներին։


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո