Ինչպես է նոյեմբերի 27-ին Երևանի քաղաքապետարանը 4.8 մլն պարգևավճար տվել, և ո՞վ է Սիփան Փաշինյանի՝ շինթույլտվություն ստացած ընկերը
168.TV-ի «Ռեվյու» հաղորդման հյուրն է ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը
– Այս օրերին շատ է խոսվում Երևանի քաղաքապետարանին նվիրաբերված «Կամազ»-ների մասին, քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում պարզաբանումներ ներկայացրեց: Դրանք համոզի՞չ էին։
– Իզուր ներկայացրեց, որովհետև իր ներկայացրած փաստաթղթերից մեկի սեփականատերն է Վարդան Ֆելիքսի Ցոլակյանը, դե, երևի նա կապ ունի նախարար Ցոլակյանի հետ, մյուս փաստաթղթով մեկ այլ կազմակերպության սեփականատերն է Էմիլ Եղիազարյանը: Այս անուն-ազգանունը որևէ բան չի ասում, եթե չիմանանք, որ դա Իջևանի գինու և կոնյակի գործարանի սեփականատերն է, ով նաև Սիփան Փաշինյանի մոտ ընկերն է: Իսկ այս պատմության գագաթնակետն «Էյ Ջի Գրուպն» է. այս կազմակերպությունը թեև սնանկ է, բայց շինթույլտվություն է ստացել։
Բայց ես ևս մեկ սյուրպրիզ ունեմ՝ ես ունեմ մի փաստաթուղթ, որով Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները նոյեմբերի 27-ին պարգևավճարներ են ստացել. այդ ցանկում կան բոլոր փոխքաղաքապետերը և քաղաքի 18 վարչության պետերից միայն 8-ը, ընդ որում՝ յուրայինները։ Փոխքաղաքապետերը ստացել են 420.000-ական դրամ պարգևավճար: Պարգևավճարի ընդհանուր ֆոնդը կազմում է 4.8 միլիոն դրամ։
Հարացազրույցի մանրամասները՝ տեսանյութում


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...