«Ինձ պարզապես Ռոբին Հուդ անվանեք». Ստամբուլում անհայտ բարերարը մարել է կարիքավորների պարտքերը (տեսանյութեր)
Ստամբուլի Թուզլա թաղամասի աղքատ ընտանիքներից մի քանիսը պատմել են իրենց ֆինանսապես օգնած առեղծվածային բարեգործի մասին, որը մթերային խանութներում մարել է իրենց պարտքերը, ինչպես նաև կանխիկ գումարով ծրարներ թողել դռների մոտ: Այս մասին գրում է odditycentral.com-ը՝ հավելելով, որ ըստ բնակիչների՝ իր ինքնությունը բացահայտել չցանկացող անձն այսպիսով փորձում է Աստծո բարեհաճությանն արժանանալ:
«Մի անծանոթ եկավ ու խնդրեց ցույց տալ հաճախորդների պարտքերի ցուցակը: Ես նրան պատմեցի, որ չորս հոգի մեծ պարտքեր ունի ու ցույց տվեցի՝ որտեղ են նրանք ապրում: Նա գնաց, հետո կրկին վերադարձավ ու վճարեց նրանց պարտքերը: Հետո իմացա, որ այդ մարդկանց հետ խոսելուց հետո, նա նրանց նաև կանխիկ գումար է տվել: Երբ հետաքրքրվեցի՝ ինչ է նրա անունը, ասաց. «Ինձ պարզապես Ռոբին Հուդ անվանեք»»,-պատմել է խանութպան Թունչայ Յասարը:
Նրա խոսքով՝ երեսուն տարի խանութում աշխատելու ընթացքում երբևէ նման բան չէր տեսել:
Բացի այդ, անհայտ բարերարը Ստամբուլի աղքատ թաղամասերից մի քանիսում թղթադրամներով լի ծրարներ է դրել կարիքավոր ընտանիքներից մի քանիսի տների դռների մոտ: Ծրարներից յուրաքանչյուրում եղել է 175-ական դոլար: Մինչդեռ խանութներում նրա մարած պարտքերի ընդհանուր գումարը հասնում է մոտ 5000 դոլարի:


















































Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ