Ադրբեջանի Միլի Մեջլիսը հայտարարել է ինքնալուծարման մասին
Ադրբեջանի Միլի Մեջլիսը դեկտեմբերի 2-ին հատուկ նիստի ժամանակ հայտարարել է ինքնալուծարման մասին:
minval.az-ի հաղորդմամբ՝ խոսնակ Օգտայ Ասադովը նշել է, որ «նախագահի կողմից անցկացված կառուցվածքային բարեփոխումները նոր փուլ են մտել»: Նրա խոսքով՝ հասարակությունը ողջունում է այդ բարեփոխումները:
Նա նշել է, որ ПЕА-ի անդամները, որոնք խորհրդարանում մեծամասնություն են կազմում, դիմել են Միլի Մեջլիսին՝ կապված խորհրդարանի լուծարման եւ արտահերթ ընտրությունների անցկացման հետ: «Սահմանադրության համաձայն՝ Միլի Մեջլիսն իրավունք ունի դիտարկել, քննարկել այդ հարցը: Նոր մարտահրավերները, հասարակության սպասելիքներն ու այլ գործոններ անհրաժեշտություն են ստեղծել օրենսդրական իշխանությունում բարեփոխումների խորացման, խորհրդարանի թարմացման համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ապա իշխող կուսակցության քարտուղարի տեղակալ, պատգամավոր Սիյավուշ Նովրուզովը կկարդա երկրի նախագահ Իլհամ Ալիեւին ուղղված դիմումը՝ կապված խորհրդարանի լուծարման եւ արտահերթ ընտրությունների նշանակման հետ:


















































Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ