Թուրքիայով անցնող ադրբեջանական TANAP գազատարը հասել է Հունաստան
Թուրքիայի տարածքով դեպի եվրոպա արտահանման նպատակով կառուցվող ադրբեջանական գազատարը հասել է Հունաստանի սահմաններին։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դյոնմեզը։
Տրանսանատոլիական գազատար ուղու (TANAP) ասիական հատվածի աշխատանքներ ավարտի առթիվ նոյեմբերի 30-ին Թուրքիայի արևմտյան Իսփալա քաղաքում հանդիսավոր բացման արարողություն տեղի կունենա, որին ներկա կգտնվի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
TANAP-ի՝ Եվրոպային հասնելու տոնակատարությանը կմասնակցեն նաև 7 երկրների ներկայացուցիչներ, այդ թվում՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Բոսնիա և Հերցեգովինայի նախագահական խորհրդի անդամ Շեֆիք Ջաֆերովիչը, Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան, Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը, Չեխիայի Ազգային Ժողովի նախագահ Մայա Գոյկովիչը:
Ադրբեջանի «Շահ Դենիզ» հանքավայրից արդյունահանվող գազը դեպի Եվրոպա է ուղարկվում Վրաստանի և Թուրքիայի տարածքով։ Սա համաշխարհային մասշտաբով ամենախոշոր գազատար ուղու նախագծերից է (1850 կմ երկարությամբ) և անցնում է Թուրքիայի շուրջ 20 նահանգներով, մասամբ՝ նաև Մարմարա ծովով։
Նախատեսվում է, որ գազատարը Եվրոպային տարեկան 10 մլրդ խմ գազ կմատակարարի, իսկ Թուրքիային՝ 6 մլրդ խմ։ Բացի այդ, տարեցտարի այդ ծավալները պետք է ավելացվեն՝ հասցվելով մինչև ընդհանուր 31 մլն խմ։
Աղբյուրը՝ ermenihaber.am


















































Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ