Ադրբեջանական ընդդիմությունն արձագանքել է խորհրդարանի ցրման նախաձեռնությանը
Խորհրդարանը ցրվում է ժամանակից շուտ, որ ռեժիմը հանկարծակի ընտրություններ անցկացնի, որպեսզի հերթական անգամ կեղծի դրանք։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺՃԿ առաջնորդ Ալի Քերիմլին, տեղեկացնում է Turan-ը։
«Նրանք հասկանում են, որ բողոքող ընտրազանգվածը օրեցօր ավելանում է։ Կառավարությունը դեռ չգիտի, թե ինչպես մինչեւ հաջորդ աշուն կփոխվի ուժերի դասավորությունը»,- գրում է Քերիմլին։ Նրա խոսքով՝ Ազգային խորհուրդը եւ ԱԺԿՃ-ն լրջորեն կքննարկեն իրավիճակը։ «Կարող եմ համոզված ասել, որ ազատ ընտրություններ եւ բարեփոխումներ չարժե սպասել։ Նրանք պատրաստվում են գողանալ եւս մեկ ընտրություն»,- կարծում է Քերիմլին։
ՌԵԱԼ կուսակցության նախագահ Իլղար Մամեդովը դրական է գնահատել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը։ «Խորհրդարանի ցրման հիմքերը ի հայտ են եկել դեռեւս մայիսին, երբ Միլի մեջլիսը հրաժարվեց դիտարկել մեր ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունները (Բաքվում ընտրովի քաղաքապետի ինստիտուտ մտցնելու մասին)։ Խորհրդարանն այն ժամանակ հրաժարվեց կատարել իր օրենսդրական գործառույթները, եւ դա արդեն հիմք էր այն ցրելու համար։ Բայց այն ժամանակ չցրեցին, ցրում են հիմա այլ հիմքերով, թող այդպես լինի։ Մենք դա դրական ենք համարում եւ պատրաստվում ենք ընտրություններին»,- ասել է Մամեդովը։
«Մուսավաթ» կուսակցության առաջնորդ Արիֆ Հաջիլին նույնպես կարծում է, որ խորհրդարանը պետքէ ցրվի։ «Այս խորհրդարանն, իհարկե, պետք է ցրվի։ Քանի որ չի ստեղծվել ժողովրդի կամքով։ Բայց նորից նման խորհրդարանի ստեղծումը թույլ չտալու համար անհրաժեշտ է ընտրական բարեփոխում իրականացնել»,- գրել է Հաջիլին Ֆեյսբուքի իր էջում։


















































Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ