Կարո Փայլանը հրապարակել է Էրդողանի ու Սորոսի լուսանկարը
Թուրքական մամուլում լայնորեն շրջանառվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և միլիարդատեր Ջորջ Սորոսի համատեղ լուսանկարը։ Լուսանկարը շրջանառվում է Էրդողանի` Հայոց ցեղասպանությունը ճանաչող ու ազատական հայացքներով աչքի ընկնող գործարար Օսման Քավալայի վերաբերյալ խոսքերի համատեքստում: Էրդողանը Քավալային մեղադրել էր Թուրքիայում Ջորջ Սորոսի ներկայացուցիչը լինելու և նրա գիծն առաջ տանելու մեջ:
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանն իր թվիթերյան էջում հրապարակել է Էրդողանի և Սորոսի լուսանկարը, որն արվել է 2003 թվականին Դավոսում:
«Էրդողանն ասում է. «Գեզիի իրադարձությունները ֆինանսավորող մի անձ բանտում է: Ո՞վ է կանգնած նրա հետևում: Հայտնի հունգարացի հրեա Սորոսը»։ Լուսանկարում Էրդողանը և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը հանդիպում են Սորոսի հետ: Սորոսի հետ հանդիպումն այն ժամանակ հանցանք չէր, հիմա ինչո՞ւ հանցանք դարձավ»,- գրել է Փայլանը:
Նշենք, որ Էրդողանը հայտնի գործարարին մեղադրել է դեռևս 2013-ին Ստամբուլի Գեզի այգուց սկսված և Թուրքիայի մյուս քաղաքներում տարածված հայտնի բողոքի ցույցերը ֆինանսավորելու մեջ:


















































Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ