Գիտնականներն ալկոհոլային կախվածության դեմ պայքարի անսպասելի միջոց են առաջարկել
Կետամինի մեկ չափաբաժինը կարող է օգնել կրճատել ալկոհոլի քանակը: Նման եզրակացության են եկել Լոնդոնի համալսարանական քոլեջի գիտնականները:
MedicalXpress-ի կայքում ասվում է, որ փորձին մասնակցել է 90 մարդ: Նրանք շաբաթական 74 միավոր ալկոհոլ են օգտագործել, ինչը հավասար է մաքուր սպիրտի 740 գրամին, եւ որը 5 անգամ ավելի շատ է խորհուրդ տրվող շեմից: Փորձի մասնակիցներին գարեջուր են բաժանել: Կամավորները գնահատել են խմելու ցանկությունը, սպասվելիք հաճույքի մակարդակը, երբ նրանց ցույց են տվել ալկոհոլային տարբեր խմիչքների նկարներ:
Փորձի առաջին օրը մասնակիցներին թույլ են տվել գարեջուր խմել, իսկ երկրորդ օրը նրանց զրկել են խմիչքից: Հայտնի է, որ այդ ժամանակ ուղեղում պրոցեսներ են սկսվում, որոնք պարգեւատրման մասին հիշողություն են ձեւավորում: Սակայն երրորդ օրը կամավորներին կետամին են ներարկել, որն ազդում է պարգեւատրման համակարգի վրա՝ խոչընդոտելով երկարատեւ կախվածության ձեւավորմանը: 10-օրյա հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ միջոցը նվազեցրել է ալկոհոլ օգտագործելու ցանկությունը: Ընդ որում, մեկ ներարկման էֆեկտը փորձի ընթացքում պահպանվել է 9 ամիս:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հայկական հատվածի նախագծման համար միջազգային մրցույթ է հայտարա...
ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է