Թուրքիան մտել է մութ թունել. Թուրքիայի նախկին փոխվարչապետ
Թուրքիայի նախկին փոխվարչապետ Ալի Բաբաջանը զգուշացրել է «միանձնյա կառավարման» վտանգի մասին եւ ասել է, որ հույս ունի մինչեւ տարեվերջ քաղաքական նոր կուսակցություն ձեւավորել, որպեսզի մարտահրավեր նետի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությանը:
Բաբաջանը լքել է «Արդարություն եւ զարգացում» կուսակցությանը՝ նշելով «խորը տարաձայնությունների» մասին: Նա զբաղեցրել է էկոնոմիկայի նախարարի, ապա արտաքին գործերի նախարարի պաշտոնը նախքան փոխվարչապետ դառնալը: Այդ պաշտոնը նա զբաղեցրել է 2009-2015 թվականներին:
«Մենք տեսնում ենք, որ Թուրքիան մութ թունել է մտել, եւ երկրի խնդիրներն օրեցօր աճում են: Հետեւաբար, մենք նոր կուսակցություն ստեղծելու համար ջանքեր ենք գործադրել»,- ասել է նա HaberTurk-ին տված հարցազրույցում: Բաբաջանը որոշ չափով խուսափել է Էրդողանի հասցեին ուղիղ քննադատությունից, սակայն հայտարարել է, որ «միանձնյա կառավարումը» վնաս է հասցրել երկրին:
Թուրքիայում հաջորդ ընտրությունները կանցկացվեն 2023 թվականին:


















































Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ