Թուրքիայի անվտանգության խորհրդի նիստում քննարկվել է Հայոց ցեղասպանության հարցը
Նոյեմբերի 26-ին Թուրքիայում տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, որը ղեկավարել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Այս մասին տեղեկացնում է «Միլլիյեթ» լրատվականը:
Չորս ժամ տևած նիստի ավարտին հնչած ամփոփիչ հայտարարությունից պարզ է դարձել, որ նիստի ժամանակ քննարկվել է նաև տարբեր երկրների օրենսդիր մարմինների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման թեման: Հայտարարության մեջ այս թեմայով մասնավորապես ասվել է, որ «1915 թվականի դեպքերի վերաբերյալ տարբեր խորհրդարանների ընդունած որոշումների համար հիմք են հանդիսացել պատմական և իրավական անհիմն պնդումները»:
Նիստի ընթացքում քննարկվել են նաև Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիսում անցկացված «Խաղաղության ակունք» ռազմական գործողությանը վերաբերող հարցեր՝ նշելով, որ գործողությունը չի դադարի այնքան ժամանակ, մինչև «չոչնչացվեն ահաբեկիչները և փախստական սիրիացիների վերադարձի համար անվտանգ պայմաններ չստեղծվեն»:
Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հոկտեմբերի 29-ին կայացած քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ ընդունվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Քվեարկությանը մասնակցած կոնգրեսականներից կողմ է քվեարկել 405-ը, դեմ՝ 10-ը, ձեռնպահ՝ 3-ը, իսկ 14 կոնգրեսական չի քվեարկել։


















































Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ