Աղքատ եք՝ վտանգված է ձեր սիրտը
Աղքատ մարդիկ ավելի հաճախ են տառապում քնի հետ կապված խնդիրներից եւ ավելի հաճախ են բախվում սրտի հիվանդություններին։ Այս մասին ասվում է հետազոտությունում, որի արդյունքները հրապարակվել են Cardiovascular Research ամսագրում։
Ինչպես տեղեկացնում է «Նովոստի Mail.RU»-ն, մասնագետները համալիր վերլուծության են ենթարկել Անգլիայի, Շվեյցարիայի եւ Պորտուգալիայի ավելի քան 110 հազար բնակչի առողջական վիճակը, կենսակերպը եւ սոցիալ-տնտեսական կարգավիճակը։ Պարզվել է, որ ցածր եկամուտներ ունեցող տղամարդկանց մոտ սրտի իշեմիկ հիվանդության ռիսկը բարձր է եղել 48 տոկոսով, իսկ աղքատության սահմանից ցածր ապրող կանանց մոտ այդ թիվը 53 տոկոս է՝ նրանց համեմատ, ովքեր լավ են վաստակում։
Հետազոտության ընթացքում մասնագետները բոլոր մասնակիցներին բաժանել են 3 խմբի՝ ըստ գիշերը քնի տեւողության. քիչ (6 ժամից պակաս), նորմալ (6-8,5 ժամ) եւ շատ երկար (9 եւ ավելի ժամ)։ Պարզվել է, որ քնի դեֆիցիտի ավանդը սրտի իշեմիկ հիվանդության առաջացման գործում կազմում է 13,4 տոկոս։
Գիտնականների խոսքով՝ աղքատ մարդիկ վատ ու քիչ են քնում, չէ՞ որ հաճախ ստիպված են լինում աշխատել մի քանի տեղերում։ Բացի այդ, նրանք ավելի շատ են նյարդայնանում, ինչը նույնպես վատացնում է քնի որակը։ Գումարած՝ նրանք հաճախ ապրում են շատ հարեւանների կողքին այնպիսի տներում, որոնց ձայնամեկուսացումը վատն է, իչպես նաեւ այն շրջաններում, որոնք գտնվում են ավտոմայրուղիների եւ օդանավակայանների մոտ, ինչը նույնպես վատ է ազդում քնի որակի վրա։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հայկական հատվածի նախագծման համար միջազգային մրցույթ է հայտարա...
ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է