Հեռուստահաղորդավարուհին մերկացրել է կուրծքն ու ծաղրել Քիմ Քարդաշյանի հնարքը
Բրիտանական «Ազատ կանայք» թոք-շոուի աստղ Նադյա Սավալան տեսանյութ է հրապարակել, որում փորձում է Քիմ Քարդաշյանի հայտնի հնարքը։ Էքսպերիմենտի մասին հայտնել է Daily Star-ը։
Հաղորդավարուհու խոսքով՝ ինքը վաղուց է սպասել իրապատում-շոուի մասնակցի մարմնի խնամքի միջոցների հավաքածուին։ Նրա խոսքով՝ կրծքերի համար նախատեսված կպչուն ժապավենները պարզապես դատարկություն են։ Բրիտանուհին որոշել է ցույց տալ՝ որքան անօգուտ է Քարդաշյանի հնարքը։
Կադրում երեւում է՝ ինչպես է Սավալան փորձում ժապավենն այնպես ամրացնել կրծքին, որ այն ֆիքսի նրա փարթամ կուրծքը։ Իր գործողությունները նա ուղեկցել է հեգնական մեկնաբանություններով ու ծիծաղով։ «Դա չի աշխատում, դրանք կախ ընկած են։ Այնպես որ դուք կարող եք 35 ֆունտ խնայել եւ այլեւս հարկավոր չէ սպասել սպասման ցանկում»,- հայտարարել է Նադյան՝ ավարտելով էքսպերիմենտը։
Հաղորդավարուհու երկրպագուները քննադատել են բրիտանական թոք-շոուի աստղի տեսանյութը՝ նշելով, որ նա երեխաներ ունի, եւ անպարկեշտ է մերկ կուրծքը ցուցադրել բոլորին։ «Գոնե մի փոքր ամաչեք», «Ջնջեք տեսանյութը, բոլորովին կորցրել է ամոթը», «Դեռ մայր է կոչվում»,- նշել են հետեւորդները։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...