Էրդողանը կոչ է արել թուրք ժողովրդին և գործարար շրջանակներին հրաժարվել դոլարից
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության ժողովի ժամանակ կոչ է արել ժողովրդին և գործարար շրջանակներին հրաժարվել դոլարից և վերադառնալ թուրքական արժույթին: Այս մասին տեղեկացնում է NTV թուրքական հեռուստաալիքի կայքը:
«Մեր տնտեսությունը շարունակում է ամբողջ թափով վերականգնվել: Բոլոր տվյալները վկայում են այդ մասին: Իսկ մեզ բոլորն ասում են, որ մենք գնում ենք դեպի անդունդ: Թողե՛ք այդ դոլարը, եկե՛ք վերադառնանք մեր արժույթին: Թուրքական լիրան այլևս չի արժեզրկվում»,- ասել է Էրդողանը:
Ավելի վաղ Ռուսաստանն ու Թուրքիան համաձայնագիր էին կնքել ազգային արժույթներով հաշվարկների վերաբերյալ:
Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի՝ Դիարբեքիրից ընտրված պատգամավոր Կարո Փայլանը բազմիցս հայտարարել է, որ Թուրքիան գտնվում է տնտեսական խորը ճգնաժամի մեջ: Ըստ նրա՝ միակ ելքը ժողովրդավարական ու տնտեսական կառուցվածքային փոփոխություններն են, որոնց մասին, սակայն, իշխանությունները չեն մտածում:


















































Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ