Թուրքիայում պուտչիստների հետ կապերի մեջ կասկածվող 189 մարդու կալանավորելու օրդեր է տրվել
Թուրքիայի դատախազությունը 189 մարդու կալանավորելու օրդեր է տվել «գյուլենականների ահաբեկչական կազմակերպության» (FETO) անդամների դեմ գործողության շրջանակում, որին Անկարան մեղադրում է 2016 թվականի հուլիսին հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ։ Ինչպես տեղեկացրել է Huberturk հեռուստաալիքը, կասկածվողների մեջ ավելի քան հարյուր զինվորական կա։
Ոստիկանությունը շուրջկալներ է սկսել հանրապետության 35 նահանգներում։ Զինվորականներից բացի ձերբակալության ենթակա են նաեւ այն անձինք, որոնք կասկածվում են ByLock բջջային հավելվածն օգտագործելու մեջ՝ գաղտնի գրագրության պատճառով։ Այդ ծրագրից, հայտարարում են Անկարայում, օգտվել են FETO-ի կողմնակիցները՝ գործողությունների նախապատրաստման եւ համակարգման համար։ Դրանք այն մարդիկ են, որոնք զբաղվել են հավաքագրված զինվորականների եւ ոչ բանակային խմբավորման օղակների միջեւ գործունեության համակարգմամբ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
2016 թվականի հուլիսի 15-ին Թուրքիայի ԶՈւ զինվորների եւ սպաների մի խումբ պետական հեղաշրջման փորձ արեց։ Հիմնական դիմակայությունը ծավալվեց Ստամբուլում եւ Անկարայում, զոհվեց 250 մարդ՝ չհաշված պուտչականներին, ավելի քան 2 հազար մարդ վիրավորվեց։ Հեղաշրջման պատրաստման մեջ Անկարան մեղադրում է իսլամական քարոզիչ Ֆեթհուլա Գյուլենին եւ նրա հետ կապված FETO-ին։


















































Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ