Եղունգների լաքը կարող է մահացու վտանգավոր լինել. գիտնականներ
Եղունգների լաքը եւ դրա հեռացման միջոցները կարող են մահացու վտանգավոր լինել, պարզել են Կոլորադոյի նահանգի (ԱՄՆ) համալսարանի գիտնականները։
Բանն այն է, որ այդ միջոցներն արտադրում են օդում տարածվող օրգանական նյութերի վտանգավոր մակարդակներ, որոնք կարող են հանգեցնել շնչառական համակարգի գործառույթի խանգարման, անպտղության եւ քաղցկեղի։ Ամենամեծ ռիսկի, ինչպես տեղեկացնում է Science Alert պարբերականը, ենթարկվում են գեղեցկության սրահների աշխատակիցները եւ նրանք, ովքեր հաճախ են մանիկյուր եւ պեդիկյուր անում։
Մասնագետները չափել են բենզոլի եւ ֆորմալդեհիդի մակարդակը մատնահարդարման սրահներում եւ պարզել, որ այն գերազանցում է շեմային մեծությունները։ Այդ նյութերի մշտական ազդեցությունը մարդկանց վրա հանգեցնում է առաջիկա 20 տարիների ընթացքում քաղցկեղի առաջացման վտանգի։ Բացի այդ, գեղեցկության սրահների աշխատակիցների 70 տոկոսը տեղեկացրել է այնպիսի ախտանշանների մասին, ինչպիսին են գլխացավը, մաշկի եւ աչքերի գրգռվածությունը։ 40 տոկոսը հայտարարել է բազմաթիվ ախտանշանների մասին։
Մասնագետների խոսքով՝ ստացված արդյունքները նման են այն նշաններին, որոնք նկատվում են նավթավերամշակող արդյունաբերության եւ ավտոսերվիսների աշխատակիցների մոտ։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հայկական հատվածի նախագծման համար միջազգային մրցույթ է հայտարա...
ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է