Թբիլիսիում բողոքի ցույցի մասնակիցները կենդանի շղթայով շրջապատել են Վրաստանի խորհրդարանը
Թբիլիսիում բողոքի ցույցի մասնակիցները Ռուսթավելու պողոտայում կենդանի շղթայով շրջապատել են Վրաստանի խորհրդարանը։ Շենքի շրջապատման կոչ են արել ընդդիմության առաջնորդները, որոնք մի ժամ ելույթ են ունեցել հանրահավաքում՝ պահանջելով արդար ընտրություններ, հայտնում է «Նովոստի-Գրուզիան»։
Ցույցի կազմակերպիչները հայտարարում են, որ ամբողջ գիշեր կմնան խորհրդարանի մոտ եւ կփակեն շենքի մուտքերը։ Վաղը նախատեսված է բարձրագույն օրենսդիր մարմնի լիագումար նիստ, որը նրանք մտադիր են խափանել։
«Նոր Վրաստան» կուսակցության առաջնորդ Գեորգի Վաշաձեն ոստիկաններին կոչ է արել օրենքը չխախտել եւ ցուցարարների բախում չհրահրել։
«Եվրոպական Վրաստան» կուսակցության ներկայացուցիչները արդեն սկսել են վրաններ տեղադրել խորհրդարանին կից Չիտաձեի փողոցում։
Բացառված չէ, որ նստացույցերի մասնակիցները ստիպված լինեն գիշերել վրաններում, առանց որեւէ տաքացնող սարքերի։ Ի տարբերություն նոյեմբերի 17-ի, այս անգամ ոստիկանությունը թույլ չի տալիս խարույկի համար տակառներ բերել։ Այսօր գիշերը Թբիլիսիում -3 աստիճան ցուրտ է սպասվում։
Ընդդիմությունը հայտնել է, որ ոստիկանությունը արդեն կալանավորել եւ տուգանային գոտի է ուղարկել երեք ավտոմեքենա, որոնց մեջ եղել են հանրահավաքի համար իրեր՝ տաքանալու համար փայտ եւ այլն։ Քաղաքացիական անձինք փորձել են խոչընդոտել տուգանային կայանատեղի ընդդիմադիրների ավտոմեքենաների տեղափոխումը, սակայն դա նրանց չի հաջողվել։
Դրանից հետո նրանք ձեռքով են փայտ եւ տակառներ բերել խորհրդարանի մոտ։ Ճանապարհին պատգամավորներ Էլենա Խոշտարիային եւ Տիկ Բոկուչավային իրավապահները կանգնեցրել եւ հայտնել են, որ ստիպված են «ժամանակավորապես վերցնել» նրանցից տակառները։ Վիճաբանությունն ավարտվել է նրանով, որ ոստիկանները երեք տակառ են վերցրել նրանցից եւ տարել են իրենց ավտոմեքենայով։
Ռուսթավելու փողոց պայուսակներով փայտ են բերում նաեւ կամավորները։
.jpg)
.jpg)


















































Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ