Մեր կրթությունն այսօր պատվիրատու չունի և իներցիոն է ու անհոգի՝ առանց ապագայի, միտված անցյալին, բայց ոչ ինքնությանը. Աշոտ Բլեյան (տեսանյութ)
Մանկավարժությունը գործ ունի երեխայի հետ, իսկ հոգևոր կրթությունը, մշակույթի փոխանցումը դպրոցի խնդիրն է, բայց մեր դպրոցներում այսօր անհոգի կրթություն է, այն կապ չունի մեր մշակույթի հետ: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդմանը նման կարծիք է հայտնել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը։
«Ժամանակին մեր մեծերը՝ Գարեգին Սրվանձտյանցը և մյուսները, երազում էին, որ ստեղծվի հանրային դպրոց: Հիմա պետությունը կա, բայց տեսեք՝ ինչ դժգոհություն կա, քանի որ դպրոցն ընդամենը շենք է, իսկ բովանդակությունն ուղղված չէ մարդուն»,– ասել է նա:
Ըստ Բլեյանի՝ ընտանիքը պետք է մասնակցի կրթական պատվերի կատարմանը, և դպրոցն առանց հանրային, ընտանեկան աջակցության աշխատելու է ոչ թե բաց, այլ փակ հասարակության համար. «Մեր կրթությունն այսօր անպատվիրատու է, իներցիոն, միտված անցյալին, բայց ոչ ինքնությանը՝ առանց ապագայի: Գործում է խորհրդային դպրոցի իներցիան, այն դեպքում, երբ այդ հանրությունն արդեն 30 տարի է՝ չկա: Ծնողի և երեխայի դպրոցները շատ տարբեր են»:
Աշոտ Բլեյանի կարծիքով՝ պետությունը տասնյակ հազարավոր անձանց տվել է ուսուցչի որակավորում, բայց հանրակրթության նկատմամբ վստահություն չկա. «Ուսումնական ծրագրի հեղինակը պետք է լինի փորձառու և համարձակ ուսուցիչը: Պետությունն ունի հանրակրթություն ապահովելու պարտավորություն, տրամադրում է շինություններ, հողամաս, ֆինանսավորում է իբրև հիմնադիր, բայց ինչո՞ւ է մտնում բովանդակության մեջ, բա այդ դեպքում մասնագետն ի՞նչ որոշի»:
Բլեյանի համոզմամբ՝ Մայր բուհը՝ ԵՊՀ-ն այսօր զոհ է, ու եթե այն ինքնավար, ինքնուրույն, ազատ տարածք է, որը թելադրում է հասարակության կրթության միտումները, ԿԳՄՍՆ-ի կարգավորման կարիքն էլ կարող է չլինել. «Թավշյա հեղափոխությունն ապրեցնող էր, հուսադրող: Բայց այդ տասնյակ հազարավոր պատանիներն ու երիտասարդները չփոխեցին որևէ բան հենց նույն համալսարանում: Իրենք պետք է թելադրեին օրակարգը: Համալսարանը պետք է ազատ մարդկանց ընկերակցություն լինի»:
Աշոտ Բլեյանի կարծիքով՝ դպրոցի տնօրենը պետք է ամենահետաքրքիր ու ստեղծագործ պաշտոնը լիներ Հայաստանում, բայց տնօրենի ընտրության գործող կարգը չի արդարացնում իրեն: «Այս աշխատավարձի պայմաններում բնական է, որ բացարձակ մեծամասնությամբ կին ուսուցիչներ են, տղամարդիկ գրեթե չկան: Պետությունն իր ստեղծման 30-րդ տարում հնարավորություն չի ստեղծում, որ մարդն իր մասնագիտությամբ ապրի, մի բան էլ վախեցնում են՝ կգանք, կբռնենք: Հապա փորձեք 100 հազար դրամով ապրել: Այսօրվա կրթության կազմակերպումը ծախսատար է և անիմաստ»,- ամփոփել է Աշոտ Բլեյանը՝ հավելելով, որ վարչապետի ու կառավարության վրա նման հանրային կենտրոնացումը շատ վտանգավոր է:


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո