Սխտորը բարելավում է տարեց մարդկանց հիշողությունը․ հետազոտություն
Ալիլսուլֆիդը միացություն է, որը պարունակվում է սխտորի մեջ եւ կարող է օգնել կանխելու տարիքի հետ կապված հիշողության կորուստը։ Կենդանիների մասնակցությամբ կատարված հետազոտությունների արդյունքում այսպիսի եզրահանգման են եկել Լուիսվիլի համալսարանի գիտնականները։
Միացությունը օգնում է դիմագրավել հիշողության խնդիրների հետ կապված աղիքային մանրէների տարիքային փոփոխություններին։
Ինչպես բացատրել են մասնագետները, երբ մարդը մեծանում է, նրա աղիքային միկոբիոմի զանազանությունը նվազում է։ Գիտնականները ցանկացել են հասկանալ, թե ինչպես են աղիքային միկրոբիոմի փոփոխությունները տարիքի հետ ազդում կոգնիտիվ ֆունկցիաների նվազման վրա։ Հետազոտության ընթացքում նրանք ալիլսուլֆիդ են տվել 24-ամսյա մկներին, որոնց տարիքը համապատասխանում է 56-69 տարեկան մարդկանց տարիքին։ Այնուհետեւ նրանք այդ մկներին համեմատել են 4 եւ 24 ամսական այն մկների հետ, որոնք ալիլսուլֆիդի դիետիկ հավելում չեն ստացել։
Հետազոտողները տեսել են, որ ալիլսուլֆիդ ստացած առավել ծեր մկների մոտ երկարաժամկետ եւ կարճաժամկետ հիշողությունն ավելի լավ է եղել, եւ նրանք ավելի առողջ աղիքային մանրէներ են ունեցել՝ համեմատած տարեց այն մկների հետ, որոնք չեն ստացել այդ նյութը։ Երկամյա մկների մոտ, որոնք չեն ստացել սխտորի միացությունը, նույնպես տարածքային հիշողությունը խախտված է եղել։
Համարվում է, որ բացի սխտորից, կան շատ այլ համեմունքներ, որոնք կարող են լավացնել ուղեղի աշխատանքը։ Դրանց թվին են պատկանում քրքումը, օրեգանոն, ուրցը, ծիտրոնը, եղեսպակը, սեւ բիբարը, դարչինը, մեխակը, մշկընկույզը եւ ռեհանը։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հայկական հատվածի նախագծման համար միջազգային մրցույթ է հայտարա...
ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է