Թուրքիայում 12000 տարեկան լիճ են չորացրել՝ հռոմեական ոսկի գտնելու համար
Սառցե դարաշրջանի լիճը, որի տարիքը գնահատվում է առնվազն 12 հազար տարեկան, չորացել է այն բանից հետո, երբ գանձերի որսորդների մի խումբ պեղումներ է կատարել, որոնք, չնայած նրան, որ թույլատրված են եղել, վիճելի բնույթ են կրել, հաղորդում է Planet- today-ը:
Նրանք ստացել են Գյումյուշհանե նահանգի վարչակազմի թույլտվությունը, որը համաձայնեցված չի եղել գիտնականների հետ:
Երկու գանձ որոնողներ փորձել են գտնել Legio XV Apollinaris-ի կորսված գանձը: Այն համարվում էր Փոքր Ասիայում Հռոմեական կայսրության 4 խոշորագույն զորամասերից մեկը: Պեղումները թույլատրված են եղել եւ նույնիսկ գտնվել են իրավապահների հսկողության տակ, սակայն վարչակազմի թույլտվության մեջ տվյալներ չեն նշվել նման աշխատանքների անցկացման անհրաժեշտության մասին:
Այժմ լիճն ամբողջությամբ չորացել է: Ավելին, այն մասամբ ծածկվել է հողով: Փաստացի լճի հատակը վերածվել է քարերի եւ հողի կույտի: Ավելի ուշ մասնագետները նշել են, որ գանձեր որոնողները չեն ենթադրել, որ լճի տարիքն այդքան մեծ է եւ կարծել են, թե այն առաջացել է ոսկու արդյունահանման արդյունքում:
Այդ իրադարձություններից ցնցված գիտնականները պնդում են, որ նման պեղումների անցկացման համար անհրաժեշտ է ստանալ ոչ միայն նահանգապետի, այլ նաեւ առնվազն 5 պետական հաստատությունների թույլտվությունը: Բացի այդ, գիտնականները նշել են այդ վայրում ոսկու եւ արծաթի հանքերի հայտնաբերման անհնարինության մասին:
Այժմ աշխատանքներ են տարվում պեղումների համար լիցենզիա տրամադրելու ուղղությամբ:
Եվ չնայած հետագայում ենթադրվում է լիճը կրկին ջրով լցնել, գիտնականները նշում են, որ այդ ջուրն արդեն կլինի նորագույն դարաշրջանի ջուր, իսկ լճի միկրոֆլորայի ինքնավերականգնման համար տասնյակ կամ նույնիսկ հարյուրավոր տարիներ կպահանջվեն, սակայն, ցանկացած դեպքում, նախկին վիճակին լիճն այլեւս չի վերադառնա:


















































Թուրքիայում 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիա–Հունաստան սահմանին զինված բախում է տեղի ունեցել
Թուրքիայի ընդդիմադիր կուսակցապետի նկատմամբ հետաքննություն է սկսվել
Թուրքիայում 5․8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել․ կա 1 զnh և 69 տուժած
Զբոսաշրջիկները չեղարկում են դեպի Թուրքիա տուրերը՝ հնարավոր երկրաշարժերի պատճառով
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի