Գիտնականները պահանջում են արգելել անլար ականջակալները
ԱՄՆ գիտնականների խումբը խնդրագրով դիմել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը եւ ՄԱԿ՝ խնդրելով արգելել անլար ականջակալների օգտագործումը։ Նրանց խոսքով՝ անլար տեխնոլոգիաները հաճախ առաջ են անցնում ինչպես հետազոտություններից, այնպես էլ անվտանգության նորմերի կարգավորումից, եւ դա կարող է աղետալի հետեւանքներ ունենալ մարդկանց առողջության համար։
Նախազգուշացումը, թե միկրոալիքային ճառագայթումը պոպուլյար շատ անլար տեխնոլոգիաներից կարող է սպառնալիք ներկայացնել մարդկանց առողջության համար, հավաքել է 250 ստորագրություն։
Ինչպես նշել է բժիշկ, Կալիֆոռնիայի Բերքլիի համալսարանի առողջապահության պրոֆեսոր Ջոել Մոսկովիցը, որն ուսումնասիրում է բջջային հեռախոսի ազդեցությունը մարդու ուղեղի վրա, որոշ անլար ականջակալներ «թույլ են տալիս հաղորդակցվել միմյանց հետ՝ օգտագործելով ինդուկցիայի մագնիսական դաշտը, այսինքն՝ մի փոփոխական մագնիսական դաշտը ձեր ուղեղի միջոցով կապի ազդանշաններ է ուղարկում մյուսի հետ կապվելու համար»։
Բժիշկ Մոսկովիցի խոսքով՝ առայժմ անգամ ուսումնասիրված չէ, թե ինչպես են անլար տեխնոլոգիաներն ազդում ուղեղի վրա, էլ չենք ասում նորմատիվ ակտերի մասին, որոնք սահմանափակում են պոտենցիալ հետեւանքները, ուստի ավելի անվտանգ կլինի չօգտվել դրանցից՝ մինչեւ կլինեն կոնկրետ գիտական տվյալներ։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հայկական հատվածի նախագծման համար միջազգային մրցույթ է հայտարա...
ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է