15 տարվա աշխատանքի ընթացքում ալգորիթմները կվերացնեն մոտ 800 մլն աշխատատեղ
Bank of America Merrill Lynch-ը պատրաստել է ավտոմատացման սպառնալիքների նոր վերլուծություն։ Ստացված արդյունքները վախ են ներշնչում՝ ընդամենը 15 տարվա աշխատանքի ընթացքում ալգորիթմները կվերացնեն մոտ 800 մլն աշխատատեղ, նշում է HighTech+-ը։
Ամենամեծ կորուստները սպասվում են գրասենյակներում եւ ծառայությունների ոլորտում։ Սակայն խոցելի են նաեւ մյուս ոլորտները, չէ՞ որ ռոբոտները սովորում են ավելի ու ավելի շատ թվով խնդիրներ լուծել, նշում է Inverse-ը։
Աշխատատեղերի կորստի տեմպերը մեծանում են, առաջին հերթին ավտոմատացման վրա ծախսերի նվազման հաշվին։ 2005-2014թթ․ գներն ընկել են 27 տոկոսով, իսկ մինչեւ 2025թ․ կնվազեն եւս 22 տոկոսով։
Դա նշանակում է, որ ձեռքի աշխատանքով զբաղվող մարդկանց համար ավելի վատ է գլխավոր բնական արգելքը՝ դրա էժանությունը։
Ավտոմատացման ոլորտում առաջատար կարող է դառնալ Չինաստանը։ Վերլուծաբանները ակնկալում են, որ 2020թ․ Ամերիկայի հետ այդ երկրի առեւտրային պատերազմը կվերաճի սպառազինությունների տեխնիկական մրցավազքի։ Չինաստանը կփորձի դառնալ առաջատար այնպիսի ոլորտներում, ինչպիսին են քվանտային հաշվարկները, արհեստական բանականությունը, բջջային կապը, ռոբոտատեխնիկան եւ կիբեռանվտանգությունը։ Դա անպայման կանդրադառնա աշխատատեղերի ավտոմատացման վրա։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հայկական հատվածի նախագծման համար միջազգային մրցույթ է հայտարա...
ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է