ՀՀ–ում այսօր ամենաշատ պահանջ ունեցող և շատ սպառվող «ապրանքը» ատելությունն է. (տեսանյութ)
Եթե փորձենք գիտական սահմանում տալ 2018 թվականին գարնանը տեղի ունեցած իրադարձություններին, ապա կստացվի, որ դա առաջին հերթին հեղափոխություն չէր: Այս մասին «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի այսօրվա համաժողովին ասաց «Ադեկվատ» կուսակցության վարչության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը:
«Չեմ կիսում նույնիսկ ներկա գտնվող բանախոսներից ոմանց այն տեսակետը, որ ժողովուրդը ապրիլ-մայիսին դրական փոփոխություններ էր ուզում, արդարության համար էր դուրս եկել: Ժողովուրդը փողոց էր դուրս եկել և միայն ատելություն էր ուզում: Հայաստանում ամենաշատ պահանջ ունեցող և շատ սպառվող «ապրանքը» ատելությունն է»,- ասաց նա։
Կոնստանտին Տեր-Նակալյանի խոսքով՝ ժողովուրդն իրականում կոռուպցիայի, անարդարության հետ խնդիր չի ունեցել: «Այն ժողովուրդը, որն անելանելի ապրումներ էր ունենում թալանից, պետական միջոցների անարդյունավետ տնօրինումից, այսքան ներդաշնակորեն չէր ընդունի օրինակ՝ 2 մլն դոլարով կառավարական առանձնատան վերանորոգումը: Եթե մարդը դեմ է անարդյունավետ թալանին, ապա դեմ է լինելու միշտ: Բայց ստացվում է, որ ոմանց պարագայում դա վատ է, ոմանց պարագայում՝ լավ»,- ասաց նա:
Կոնստանտին Տեր-Նակալյանի խոսքով՝ 2018 թվականի գարնանը պետական հեղաշրջում է տեղի ունեցել, որի շարժիչ ուժը և գլխավոր մոտիվացիան, ըստ նրա՝ եղել է ատելությունը և ներկայիս իշխանությունը միայն հիմնվում է այդ ատելության վրա:
Նա ներկայացրեց, որ այս դեպքում մեծ է տեղեկատվական տեխնոլոգիաների հեղափոխությունը: «Այս ամենի հետևում Հայաստանի գործող իշխանություններն են և նրանց սպասարկող տնտեսական միավորները: Հայաստանում ներկայումս գործում է առնվազն 3 խոշորագույն ֆեյքերի «ֆաբրիկա»»,- ասաց նա:
Կոնստանտին Տեր-Նակալյանը նաև նշեց, որ նման գործողություններն արվում են գործող իշխանությունների դիրքորոշումները չունեցողին այնպիսի միջավայր տանելու համար, որպեսզի նա առնվազն խուսափի հետագայում իր խոսքն ասելուց: Ըստ նրա՝ իշխանությունը նման կերպ վախի մթնոլորտ է ստեղծում, որպեսզի դրանով ազդի նաև մյուսների հետագա գործողությունների վրա։
«Փորձն ու պատմությունը ցույց տվեցին, որ շատ սխալ ենք արել. երկիրը մեզնից խլեցին՝ հայհոյանքի խրամատը գրավելով»,- ասաց նա և հիշեցրեց, թե ինչպիսի կեղծ հայտարարություններ էին կիրառվում 2018 թվականի ապրիլին, օրինակ՝ ասվում էր, որ թունավոր գազ են բաց թողնելու, Արցախից դիպուկահարներ են եկել և այլն: Ըստ նրա՝ նման կեղծ տեղեկություններով ավելի շատ մարդ էին կարողանում փողոց դուրս բերել։
Կոնստանտին Տեր–Նակալյանը նաև հիշեցրեց, որ ՀՀԿ–ական պատգամավորների հեռախոսահամարներն էին տարածվել համացանցում, այդպիսի հարձակումները շարունակական բնույթ կրեցին և շարունակվում են մինչև հիմա: Նրա գնահատմամբ՝ հասարակության միակ շերտը, որը դրական պաշտպանության տեսքով արձագանք է ստացել իշխանության կողմից, ԼԳԲՏ համայնքն է:
«Բոլոր մնացած շերտերի նկատմամբ նրբանկատության ու հոգատարության նշաններ այս իշխանության կողմից մենք չենք տեսել: Հատկապես սկսած այն պահից, որ այդ միավորը համարձակվել է որևէ կերպով չհամաձայնել Նիկոլ Փաշինյանի «կապրիզներին»»,- նշեց նա:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Կասեցվել է Արդենիս գյուղում գործող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա