Գիտնականները հայտնաբերել են շաքարի օգտագործման եւս մեկ վտանգ
Եթե մարդն ավելացնում է շաքարի օգտագործումը, դա բարձրացնում է աղեհամակարգի բորբոքային հիվանդությունների առաջացման ռիսկը, պարզել են Ալբերտայի համալսարանի գիտնականները։
Նրանք հետազոտություն են իրականացրել կրծողների վրա, որոնց բաժանել են երկու խմբի. առաջինում կրծողներին պահել են սովորական կերակրով, իսկ մյուս խմբին կրծողներին 2 օր տվել են 50 տոկոսով սախարոզից բաղկացած կեր։
Այնուհետեւ բոլոր կենդանիների մոտ առաջ են բերել կոլիտ՝ նատրիումի դեքստրան սուլֆատի օգնությամբ։ Պարզվել է, որ երկրորդ խմբի կրծողների մոտ աղիքային հյուսվածքներն ավելի շատ են վնասված եղել եւ իմունային պատասխանն ավելի անոմալ է եղել առաջին խմբի կրծողների համեմատ։
Գիտնականների խոսքով՝ սննդաբաժնի անգամ աննշան եւ ոչ երկարատեւ փոփոխության եւ դրանում շաքարի քանակի ավելացման դեպքում կարող են առաջանալ արդեն առկա բորբոքային հիվանդությունների սրացման ախտանշաններ։
Բանը աղեհամակարգի միկրոֆլորան է. բջջանյութով հարուստ մթերքները նպաստում են օգտակար մանրէների աճին։ Դրանք առաջ են բերում կարճ շղթայական ճարպաթթուներ եւ կարեւոր են արդյունավետ իմունային պատասխանի համար։ Իսկ ահա շաքարի բարձր պարունակությամբ մթերքները եւ բջջանյութի քիչ սպառումը հանգեցնում են վնասակար մանրէների առաջացման՝ կապված բորբոքումների հետ։

















































Ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված տեղումներ, բուք կլինեն
Դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վլադիմիր Վարդանյան
Ինչո՞ւ չունենք կանաչ Երևան
Տղամարդն Իրանից Հայասատան է տեղափոխել 22 կգ թմրամիջոցով պարկ
Պարզեցվել է անհատական բնակելի տների կառուցման գործընթացը
Իրանի դեմ հարվածների ֆոնին ՀԱԵ Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները
Գյումրու գլխավոր ճարտարապետը մեղադրյալի աթոռին է՝ կաշառք ստանալու, պաշտոնեական կեղծիքի համար
Հայաստանում 2025 թվականի ընթացքում արտադրված էլեկտրաէներգիայի 14%-ը բաժին է հասնում արևային կայաններ...
Սահարայի ավազները սպիտակել են
Վթարային ջրանջատում Երևանի Արաբկիր վարչական շրջանում