Բրիտանացի գիտնականները պարզել են մեկ տարում մարդկության անհետացման հավանականությունը
Մարդկանց անհետանալու հավանականությունը բնական գործոնների հետեւանքով ցանկացած առաջադրված տարում կազմում է մեկ հնարավոր տասնչորս հազարից։ Դա, ինչպես նշում են բրիտանացի գիտնականները, բավական բարձր հավանականություն է, ուստի կարելի է ասել, որ մարդկությանը մշտապես սպառնում է լուրջ վտանգ, տեղեկացնում է Planet- today-ը։
Մեր մոլորակը բնակեցրած տեսակների իննսունինը տոկոսն արդեն անհետացել է։ Մարդկությունն առայժմ դիմանում է, բայց, գուցե, վերջին ուժերից ելնելով։ Բավական է, օրինակ, աստղակերպ ընկնի կամ արթնանա գերհրաբուխ, եւ մեր տեսակը մեծ հավանականությամբ կանհետանա։ Իսկ եթե դրանց գումարենք նաեւ անթրոպոգեն գործոնները (օրինակ՝ միջուկային պատերազմ սկսելու սպառնալիքը), ապա մարդկության անհետացման ռիսկը բարձրանում է շատ շոշափելիորեն։
«Մարդկության զարգացման մի քանի տարբերակներ կան։ Օրինակ, եթե մեզ հաջողվի հարմարվել ավելի ու ավելի նկատելի դարձող կլիմայական փոփոխություններին, ապա մենք, համապատասխանաբար, կընթանանք փափուկ ադապտացման սցենարով։ Եթե վաղը որեւէ մահացու վիրուսի համաճարակ բռնկվի, որը հաշված շաբաթներում կտարածվի ամբողջ Երկրով, ապա դա լիակատար կործանում կլինի։ Էլի մի տարբերակ. աստիճանական անհետացումը։ Դրա հետ մենք գործ կունենանք, եթե մարդկությունը բախվի այնպիսի մի բանի, ինչից արդեն փրկություն չի ունենա։ Օրինակ, բնական ռեսուրսների սպառումը»,- ասում են հետազոտության հեղինակները՝ բրիտանացի գիտնականները։
Նման հետազոտությունները, ինչպես պարզաբանում են գիտնականները, պետք է մարդկանց հիշեցնեն, որ մարդկային քաղաքակրթությունը ընդհանուր առմամբ բավական փխրուն է։ Այսինքն՝ հազիվ թե կարելի է խոսել քաղաքակրթության մեծության մասին, եթե այն կարող է ոչնչացնել մի որեւէ պատահական աստղակերպ։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հայկական հատվածի նախագծման համար միջազգային մրցույթ է հայտարա...
ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է