Մեզ հայոց լեզուն, հայոց պատմությունը անպիտան համարող նախարար պետք չէ. Ուսանողները պահանջում են Արայիկ Հարությունյանի հրաժարականը (տեսանյութ)
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողները երթով գնում են տարբեր բուհեր՝ իրենց պահանջի մասին իրազեկելու։
Հիշեցնենք, որ ուսանողները պահանջում են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը։
Երթի մասնակիցները պատրաստվում են գնալ ԿԳՄՍ նախարարության շենքի մոտ՝ վերսկսելու նստացույցը։
Հիշեցնենք, որ ԿԳՄՍ նախարարության շենքի դիմաց ավելի վաղ անժամկետ նստացույց էին հայտարարել ՀՅԴ երիտասարդները և ԵՊՀ ուսանողները: Նրանք պահանջում են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը:
Պահանջի պատճառը մեծ աղմուկ բարձրացրած «ՀուԶանք ու Զանգ» ներկայացումն է, որի ֆինանսավորման համար ԿԳՄՍՆ-ն տրամադրել է 2 700 000 դրամ, ինչպես նաև ԿԳՄՍՆ նոր օրինագիծը, որով նախատեսվում է բուհերում «Հայոց լեզու» և «Հայոց պատմություն» առարկաները դարձնել ոչ պարտադիր։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Կասեցվել է Արդենիս գյուղում գործող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա