Անպարկեշտ պարեր փողահարի հետ. կիսամերկ Լեդի Գագան որոշել է խենթություններ անել
Լաս Վեգասում Լեդի Գագան գնացել է NoMad ակումբ՝ հայտնի փողահար Բրայան Նյումանդի եւ The Doors խմբի կիթառահար Ռոբերտ Կրիգերի համերգին։ Հայտնի չէ՝ ինչի մասին է մտածել էպատաժային երգչուհին, սակայն 33-ամյա փոփ աստղը հանկարծ բեմ է բարձրացել անկեղծ հագուստով եւ սեքսուալ պար կատարել, հայտնում է Daily Mail-ը։

Գագան բեմ է բարձրացել փայլերով զարդարված բոդիով եւ ցանցկեն զուգագուլպաներով։ Արտիստը հավաքել էր մազերը, որոնց վարդագույն մազափնջեր էր ավելացրել։ Երգչուհին վառ շպար էր ընտրել՝ աչքերի հատվածում երկար սլաքներ, արհեստական թարթիչներ եւ վառ շրթներկ։
Լեդի Գագան մի քանի երգ է կատարել, ապա սկսել անկեղծ պարեր կատարել փողահարի հետ։ Նյումանը չէր թաքցնում զարմանքը, սակայն շարունակում էր ելույթը։ Հանրությունը եւս շփոթված էր, սակայն ելույթից հետո ծափահարում էր «Shallow» կոմպոզիցիայի համար «Օսկար»-ի արժանացած երգչուհուն եւ խնդրում էր կրկին ելույթ ունենալ։
Պարզվել է՝ Լեդի Գագան մտերիմ հարաբերություններ ունի ջազ ակումբի սեփականատերերի հետ եւ հաճախ է հայտնվում այդ հաստատության բեմում։ Միայն թե ասում են՝ նրա հետ այտեղ առաջին անգամ է նման բան տեղի ունենում…

Իսկ համերգների ընթացքում Լեդի Գագան մշտապես այդպիսի հնարքների է դիմում․ վերջերս շոուի ընթացքում նետվել է երկրպագուի վրա, որը չի կարողացել պահել հավասարակշռությունը եւ երգչուհուն հետ ընկել պարահրապակ։
Լեդի Գագան նաեւ անկեղծ հարցազրույց է տվել ամերիկյան հեռուստաընկերության աստղ Օփրա Ուինֆրիին, որի ընթացքում պատմել է Բրեդլի Քուփերի հետ հարաբերությունների եւ այն մասին, որ բռնաբարություն է վերապրել։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Կասեցվել է Արդենիս գյուղում գործող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա