Ստորագրահավաք` ի աջակցություն Քոչարյանի Գորիսում
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների նախաձեռնած «Հաղթանակ» շարժման ներկայացուցիչներն այսօր` նոյեմբերի 9-ին, Սյունիքի մարզի Գորիս քաղաքում ստորագրահավաք են անցկացնում` ի աջակցություն Ռոբերտ Քոչարյանի:
Շարժման կարգախոսն է՝ «միացում»։ Շարժման մասնակիցները շեշտում են, որ ՀՀ-ն այսօր կանգնած է շատ լուրջ մարտահրավերների առաջ, ուստի իրենք շրջում են մարզերով և կոչ անում միանալ իրենց այդ խնդիրների լուծման համար։
Շարժումը ստորագրահավաքի գործընթացը սկսել է հոկտեմբերի 26-ին՝ Հաղթանակի զբոսայգուց։ Նախաձեռնության անդամներն արդեն եղել են Չարենցավան, Աբովյան, Գավառ, Սեւան եւ Կապան քաղաքներում:
«Մենք եկել ենք, որ ձեզ տեղեկացնենք այն իրավական եւ քաղաքական բեսպրեդելներին, որոնք տեղի են ունենում մայրաքաղաքում: Հուսով եմ՝ այն մարդիկ, ովքեր ցանկություն ունեն Հայաստանի Հանրապետությունը տեսնել օրենքի եւ արդարության հայրենիք, կգան եւ մեզ կլսեն: Ուզում ենք ասել, որ «Միացիր» շարժման նպատակը մեկն է` միասնություն բերել մեր հայրենիքին եւ մեր հայրենակիցներին: Մենք մի թշնամի ունենք մեր երկրում, դա թուրքն է, բայց ցավոք, Հայաստանում գործում են օտար երկրների մեղմ ասած գործակալներ` մասնավորապես «Սորոսի» գրասենյակը, ովքեր փորձում են մեր երկրում քաոս ստեղծել եւ երկիրը տանել առճակատման: «Բաժանի, որ տիրես» սկզբունքը լավ բանի չի հասցնի մեր երկիրը»,- ասաց Քոչարյանի աջակիցներից Գագիկ Բաղդասարյանը:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Կասեցվել է Արդենիս գյուղում գործող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա