Նիկոլ Փաշինյանն ուղղաթիռով մեկնել է Արցախ՝ մասնակցելու ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանի հարսանիքին
Նիկոլ Փաշինյանն իր ինստագրամյան էջում նկար է հրապարակել դստեր՝ Արփի Փաշինյանի հետ և հայտնել, որ մեկնում է Արցախ։ Նկարից տեղեկանում ենք, որ Փաշինյանն Արցախ է ուղևորվում ուղղաթիռով։
«Հրապարակ»-ը գրում է. «Մենք տեղեկացանք, որ վարչապետ Փաշինյանը ուղղաթիռով մեկնել է Արցախ՝ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հարսանիքին մասնակցելու համար։
«Հրապարակի» հետ զրույցում վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը հարցին, թե համապատասխանու՞մ է մեր տեղեկությունը իրականությանը, շփոթվեց և նշեց, որ 20 րոպեից զանգահարենք։
Analitik.am-ի հետ զրույցում էլ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը հայտնել է, որ այսօր Նիկոլ Փաշինյանը մասնավոր միջոցառումների է մասնակցելու:
Ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, որ այսօր Արցախում տեղի է ունենալու ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հարսանիքը, որին հրավիրված է նաև ՀՀ վարչապետը:
Այսպիսով, վարչապետի խոսնակը հաստատել է տեղեկությունը, որ Նիկոլ Փաշինյանն ուղղաթիռով ուղևորվել է Արցախ մասնակցելու մասնավոր միջոցառման, այն է՝ ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանի հարսանեկան արարողությանը։

















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են
Էնցո Ֆերնանդեսը ցանկանում է հեռանալ Չելսիից
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Թեհրանի կողմից ԱՄՆ-ի վրա հարձակման վերաբերյալ որևէ հավաստի հետախուզական տվյալ չի եղել
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...