Վիտալի Բալասանյանը կոչ է արել երիտասարդներին համախմբվել ազգային օրակարգերի շուրջ
Արցախի անվտանգության նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը և «Հանուն Արցախի» համազգային շարժոման գրասենյակը այսօր՝ նոյեմբերի 7-ին, հայտարարություն են տարածել՝ կոչ անելով երիտասարդներին համախմբվել ազգային իրական օրակարգերի շուրջ և դիմագրավել ցանկացած հակահայ և ապազգային գործընթացներին։
«2018 թվականից Հայաստանում իշխանությունների կողմից վարվող ոչ լիարժեք քաղաքականության հետևանքների մասին բազմիցս ենք ահազանգել: Այսօր Հայաստանում ընթացող ապազգային գործընթացները մշուշ են սփռել մեր հայրենիքի ապագայի վրա՝ խաթարելով ազգային արժեքների վրա հիմնված հասարակություն կառուցելու տեսլականը: Դրա վառ ապացույցն է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարի հակահայ կեցվածքը՝ դպրոցական ծրագրից «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի դուրս բերումը, բուհական ծրագրում «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների ոչ պարտադիր դարձնելու առաջարկը, նույն նախարարության կողմից հատկացվող ֆինանսավորման առաջնահերթությունները (օրինակ` Հայաստանի Հանրապետությունից արտագաղթած, օտար պետությունում ապաստան հայցած և սեռափոխ եղած անձի մասին ֆիլմի նկարահանման նպատակով 20 մլն դրամի հատկացումը):
Նման գործելաոճի շարունակությունը վտանգի տակ է դնում հայկական կրթական համակարգը, ազգային մշակույթը և ընդհանրապես՝ հայ ազգի ապագան: Ակնհայտ է, որ այս ապազգային քաղաքականության դեմ հայ ազգը պետք է ընդվզեր, և հատկապես երիտասարդությունը, որի վկան ենք մենք այսօր՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի դեմ բողոքող ուսանողները Կառավարության շենքի մոտ իրենց բողոքը ներկայացնելուց հետո շարժվեցին դեպի ԿԳՄՍ նախարարության շենքի մոտ՝ հայտարարելով անժամկետ նստացույց: Նրանք պահանջում են Արայիկ Հարությունյանի հրաժարականը։
«Հանուն Արցախի» համազգային շարժումը և անձամբ ես ողջունում ենք այս երիտասարդական ազգային շարժումը և կոչ անում երիտասարդներին համախմբվել ազգային իրական օրակարգերի շուրջ և դիմագրավել ցանկացած հակահայ և ապազգային գործընթացներին»,-նշված է հայտարարության տեքստում:

















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են
Էնցո Ֆերնանդեսը ցանկանում է հեռանալ Չելսիից
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Թեհրանի կողմից ԱՄՆ-ի վրա հարձակման վերաբերյալ որևէ հավաստի հետախուզական տվյալ չի եղել
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...