Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Լիվերպուլը հայտարարել է Սալահի հեռանալու մասին Բարսելոնան արդեն աշխատում նոր աստղային խաղացողի տրանսֆերի ուղղությամբ Ապօրինի պահվող զենք-զինամթերք հանձնելու դեպքեր՝ ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում HBO հեռուստացանցը հրապարակել է «Հարրի Փոթեր» սերիալի առաջին կադրը Հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը` միանձնյա առաջատար Մատենադարանի գործունեությունը ներկայացվել է Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամում Մասիսի համայնքային ոստիկանները հայտնաբերել են կեղծ խմիչքի արտադրամասեր Նոր Կյուրինում և Այնթապում Իրանը հայտնել է ԱՄՆ-ի հետ բանակցելու պայմանը Սևանի բժշկական կենտրոնի տնօրենը մեղադրվում է խոշոր չափերի գույքի հափշտակության և կեղծիք կատարելու մեջ Պրեմիեր լիգայի երկու ակումբներ կպայքարեն Ռեալի ֆուտբոլիստի համար Տեղի է ունեցել ոչ թե ինքնասպանություն, այլ նախնական համաձայնությամբ կատարված սպանություն Քննարկվել է ԱՄՀ պահուստային ծրագրի միջոցառումների կատարման ընթացքը

Լիվերպուլը հայտարարել է Սալահի հեռանալու մասինԲարսելոնան արդեն աշխատում նոր աստղային խաղացողի տրանսֆերի ուղղությամբԱպօրինի պահվող զենք-զինամթերք հանձնելու դեպքեր՝ ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքումHBO հեռուստացանցը հրապարակել է «Հարրի Փոթեր» սերիալի առաջին կադրըՀայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը` միանձնյա առաջատար Մատենադարանի գործունեությունը ներկայացվել է Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամումՄասիսի համայնքային ոստիկանները հայտնաբերել են կեղծ խմիչքի արտադրամասեր Նոր Կյուրինում և ԱյնթապումԻրանը հայտնել է ԱՄՆ-ի հետ բանակցելու պայմանըՍևանի բժշկական կենտրոնի տնօրենը մեղադրվում է խոշոր չափերի գույքի հափշտակության և կեղծիք կատարելու մեջՊրեմիեր լիգայի երկու ակումբներ կպայքարեն Ռեալի ֆուտբոլիստի համարՏեղի է ունեցել ոչ թե ինքնասպանություն, այլ նախնական համաձայնությամբ կատարված սպանությունՔննարկվել է ԱՄՀ պահուստային ծրագրի միջոցառումների կատարման ընթացքըՆիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի Հանրապետության վարչապետ Կիրիակոս Միցոտակիսին ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվՀայաստան-Հունաստան համագործակցությունը զարգանում է կայուն և հետևողական կերպով«Շիկահող» պետական արգելոցի որևէ հողակտոր չի վաճառվել․ Շրջակա միջավայրի նախարարությունՀատուկ պաշտպանված էլեկտրոնային համակարգ, որով պետք է իրականացվեն առգրավումներըԵրևանի մոլերից մեկում հրդեհի վերաբերյալ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը. ՆԳՆ ՓԾԱռաջիկա օրերին սպասվում են տեղումներ, ջերմաստիճանը կնվազի, ապա կբարձրանաԹրամփը պաշտոնապես սատարել է Վիկտոր Օրբանի թեկնածությանըՈր հասցեներում ջուր չի լինիԱկնկալվում է ավելի կոշտ և կենտրոնացված մոտեցում անվտանգային հարցերումՀանրապետության տարածքում սպասվում են կարճատև տեղումներԹեհրանն ունի «գրեթե ռազմական» աստիճանի հարստացված ուրանի հսկայական պաշարներՖիլիպինները հայտարարել է ազգային էներգետիկ արտակարգ իրավիճակԼատվիայի և էստոնիայի տարածքում ԱԹՍ-ներ են ընկելԳյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը․ ՍԱՏՄՌուսաստանից հացահատիկի հերթական խմբաքանակն է ժամանում ՀայաստանԳրոսին զսպվածության կոչ է արել «Բուշեր» ԱԷԿ-ի շրջանում նոր գնդակոծության մասին հաղորդագրություններից հետոՔուվեյթի միջազգային օդանավակայանում հրդեհ է բռնկվել վառելիքի բաքի մեջԻնչ ճակատագիր է սպասվում Մամուլի շենքին. ներկայացնում է Պետական գույքի կառավարման կոմիտենԱրարատում և Արմավիրում 7 ապօրինի հորի շահագործում է կասեցվել. ԲԸՏՄԻրանը հայտարարում է, որ «ոչ թշնամական» նավերը կարող են անվտանգ անցնել Հորմուզի նեղուցովՄեքենա հրկիզելուն դրդած 29-ամյա տղամարդը կալանավորվել էՎթարային ջրանջատում Երևանի Աջափնյակ վարչական շրջանումԻրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցություններ կամ խորհրդակցություններ չեն ընթանում. Էսմայիլ ԲաղայիԱյս վավերացումից հետո շարունակելո՞ւ են տանը խոշոր կատվազգիներ պահելԵրևանը միանում է «Երկրի ժամ» համաշխարհային բնապահպանական նախաձեռնությանըՀիմնանորոգման նպատակով կփակվի Ա. Ավետիսյան փողոցի՝ Վ. Փափազյանից մինչև Վ. Վաղարշյան փողոցի խաչմերուկն ընկած հատվածըՀիմնանորոգման նպատակով կփակվի Ա. Ավետիսյան փողոցի՝ Վ. Փափազյանից մինչև Վ. Վաղարշյան փողոցի խաչմերուկն ընկած հատվածըԵրևանի համար 24 մանկապարտեզը կունենա նոր շենք՝ նախատեսված շուրջ 180 երեխայի համարՄակրոնը կոչ է արել բարեխղճորեն մասնակցել բանակցային գործընթացին՝ ճանապարհ բացելու լարվածության թուլացման համարԿասեցվել է Կոտայքի մարզի Ալափարս գյուղի մսուր-մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունըՎերանայվում է տպագիր մամուլը որպես ծանուցման գործիք կիրառելու գործող մեխանիզմըԿովկասյան ընձառյուծի պահպանությունը բնական հավասարակշռության ու միջավայրի պահպանություն է. կվավերացվի համաձայնագիր Շրջայց Վայոց ձորի և Սյունիքի մարզերում իրականացվող մի քանի ծրագրերի շինարարական հրապարակներԾեծի հետևանքով մահացած փոքրիկի մայրը 2 տղաներին հանձնել էր խնամքի կենտրոնԻրավապահները պետք է ձեռնպահ մնան երեխաների ներկայությամբ ձերբակալություններից․ ՄԻՊՀաշմանդամություն ունեցող անձանց աջակցող միջոցների ցանկը ընդլայնվել էՎլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի դատավորԱՄՆ-ն Իրանին է փոխանցել 15 կետից բաղկացած ծրագիր
Հայաստան

Ամոթ այն մարդկանց, ովքեր մտածում են՝ Քոչարյանի ընտանիքն ինձ պիտի ֆինանսավորի

Հազար ամոթ այն մարդկանց, ովքեր մտածում են, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը ինձ պիտի ֆինանսավորի, որ ես իմ զինակից ընկերոջն աջակցեմ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանը՝ անդրադառնալով մամուլում տարածված այն լուրին, թե Վիտալի Բալասանյանի գործունեությունը ֆինանսավորվում է Ռոբերտ Քոչարյանի ավագ որդու՝ Սեդրակ Քոչարյանի կողմից:

«Շատ վատ է, որ նման լուրեր են տարածվում։ Նման ստահոդ լուրեր տարածող մարդիկ, եթե գոնե մի քիչ ազնվություն ունենան, պետք է մի փոքր էքսկուրս անկացնեն իմ կենսագրության վերաբերյալ։ Շատ ափսոս, որ դրանց նման ստահակները տեղ ունեն մեր երկրում։ Նրանք ջանք ու եռանդ չեն խնայում երկրի ազգային արժեհամակարգը նսեմացնելու իրենց սեւ գործն իրականացնելու մեջ»,- ասաց Բալասանյանը։

Նա նշեց, որ չի կարող չաջակցել իր զինակից ընկերներին, ովքեր այս պահին ենթարկվում են քաղաքական հետապնդման. «Ես այս երկրում պատահական մարդ չեմ, Ռոբերտ Քոչարյանի, նախկին նախագահների, մարտական հրամանատարների ու գեներալների հետ մեծ ճանապարհ եմ անցել, եւ իրենց կողքին լինելն այս պահին իմ սրբազան պարտականությունն է։ Ես երևույթների դեմ եմ պայքարում։ Այս մեկ ու կես տարվա ընթացքում, հատկապես Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ արված քայլերը, որոնք ուղղակի ծիծաղելի են, եւ, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը սկսել է քաղաքական հետապնդում իրականացնել նաեւ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ, ինձ այլ տարբերակ չի թողնում, քան աջակցել նրան։ Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ չէ, այլ պատանդ է»։

Բալասանյանը ընդգծեց՝ 2016 թվականին Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնն իր կողմից ստանձնելու շրջանում նույնպես մամուլն այնպիսի լուրեր է տարածել, որոնք իրականության հետ որեւէ կապ չեն ունեցել.

«Այս նույն խոսակցությունները շահարկել են նաեւ 2016 թվականին, երբ հայտնվել եմ ՊՊԾ գնդում եւ իմ փոքր ներդրումն եմ ունեցել։ Դրանից հետո ես Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի բազմաթիվ առաջարկներով ստանձնել եմ Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը եւ սկսվել է որոշ լրատվամիջոցների կողմից ստահոդ լուրերը։ Եվ հունիսի 11-ին Արցախի նախագահի հրամանագրով ես ազատվել եմ պաշտոնից»։

Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի ազատության համար ստորագրահավաք իրականացնելու գործընթացին՝ նա նշեց, որ ստորագրահավաքն այս պահին Ստեփանակերտում է իրականացվում, շուտով պատրաստվում են նաեւ մարզեր այցելել.

«Ստորագրավահաքն այս պահի դրությամբ ընթանում է։ Մենք մեկնարկը տվել ենք նոյեմբերի 4-ից եւ ունենք մոտ 3500 ստորագրություն միայն Ստեփանակերտում։ Ոչ մեկի հետեւից չենք գնացել, երկրի վիճակով մտահոգ քաղաքացիները մոտենում ու ստորագրում են»։

Երկրորդ նախագահի որդին՝ Սեդրակ Քոչարյանն էլ NEWS.am-ին ասաց. «Միայն հիվանդ երևակայություն և սեփական խիղճը վաճառած մեկի մտքով կարող է անցնել մարտական ընկերոջը դժվարության պահին ձեռք մեկնելու արժանապատիվ և վեհ արարքը կապել փողի հետ»: