Սննդաբանը նշել է, թե որոնք են առավել վտանգավոր քաղցրեղենները
Ռուս բժիշկ-սննդաբան Ելենա Սոլոմատինան հայտնել է, թե որոնք են ամենավնասակար քաղցրեղենները: Նրա խոսքով՝ առավել վտանգավոր են աղանդերները, որոնց պատրաստման ժամանակ համադրվում են շաքարն ու տրանսճարպերը (ճարպաթթվի տրանսիզոմեր):
Ինչպես փոխանցում է Gazeta.ru-ը, մասնագետը նշել է, որ տարնսճարպեր են անվանում բուսայուղերը, որոնք ջրածնի հետ քիմիական ռեակցիայի ճանապարհով պնդանում են: Նման համադրություն հաճախ օգտագործում են հրուշակեղենի արտադրության մեջ կարագի փոխարեն, ինչպես օրինակ տորթեր, թխվածքներ և կարկանդակներ պատրաստելիս:
Ծայրահեղ վտանգավոր անուշեղենների շարքին են դասվում նաև տապակվող աղանդերները, ինչպես օրինակ՝ փքաբլիթները:
Սննդաբանը խորհուրդ է տալիս զերծ մնալ գունանյութեր պարունակող քաղցրավենիք օգտագործելուց: Փորձագետի խոսքով՝ պետք չէ գնել վառ գույն և ուժեղ բույր ունեցող քաղցրավենիք, քանի որ բույրի սրությունը նույնպես ապահովվում է քիմիական նյութերի միջոցով:
«Նման նյութերն ուղղակի «ռումբ» են ստամոքսի համար»,- շեշտել է սննդաբանը:
Վտանգավոր քաղցրեղենի շարքը մասնագետը դասում է նաև «մարմելադային» կոնֆետները, որոնք կառուցվածքով մաստակի են նմանվում:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հայկական հատվածի նախագծման համար միջազգային մրցույթ է հայտարա...
ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է