Microsoft-ը կրճատել է աշխատանքային շաբաթն ու զարմացել
Microsoft ընկերության ճապոնական ստորաբաժանումը հայտարարել է, որ քառօրյա աշխատանքային շաբաթվա սահմանումից հետո աշխատակիցների արդյունավետությունը 40 տոկոսով ավելացել է, հայտնում է Bloomberg-ը։
Գործակալության տվյալներով, այդ ռեժիմով ընկերությունն աշխատել է հինգ շաբաթ։ Փորձը ցույց է տվել, ոչ միայն աշխատանքի արդյունավետության աճ, այլեւ թղթի եւ էլեկտրաէներգիայի ծախսի նվազում։
Մեկ ամիս աշխատակիցներին թույլ է տրվել ուրբաթ օրը աշխատանքի դուրս չգալ։ Բացի այդ, ընկերությունում կրճատել են ժողովների ժամանակը, նաեւ անձնական հանդիպումները փոխարինել են մեսենջերներով նամակագրությամբ։ Ընդ որում, ղեկավարությունը չի կրճատել աշխատավարձը եւ արձակուրդից օրեր չի հանել։ Փորձը ցույց է տվել, որ աշխատակիցների արդյունավետությունը 40 տոկոսով ավելացել է։ Նրանք սկսել են 25 տոկոսով ավելի քիչ ազատ օրեր վերցնել։ Էլեկտրաէներգիայի ծախսը նվազել է 23 տոկոսով, իսկ թղթինը՝ 59 տոկոսով, նշում է Bloomberg-ը։ Կրճատված աշխատանքային շաբաթը դուր է եկել աշխատակիցների 92 տոկոսին։ Նրանցից ոմանք հայտնել են, որ իրենց համար դժվար է հանգստանալ ուրբաթ օրը, երբ մյուսները աշխատում են։ Ոմանք վստահ են, որ կարճ աշխատանքային օրերը կանհանգստացնեն ընկերության հաճախորդներին։ Այժմ փորձն ավարտվել է, Microsoft-ը ծրագրում է այն ձմռանը կրկնել։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հայկական հատվածի նախագծման համար միջազգային մրցույթ է հայտարա...
ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է