Բժիշկը դոնորական սերմնահեղուկի փոխարեն գաղտնի օգտագործել է իր սեփական սերմնահեղուկը
ԱՄՆ Կոլորադո նահանգից Չերիլ Էմմոնսը դատի է տվել Կոլորադոյի հիվանդանոցի բժշկին, քանի որ վերջինս, Էմմոնսի խոսքով, սեփական սերմնահեղուկն օգտագործել է անանուն դոնորի սերմնահեղուկի փոխարեն:
Ինչպես հայտնում է The Mirror-ը, Չերիլը բժիշկ Փոլ Ջոնսի մոտ 1980 եւ 1985 թվականներին արհեստական բեղմնավորման պրոցեդուրա է անցել եւ 2 աղջիկ ծնել:
Աղջիկները չեն իմացել, որ ծնողներն իրենց ունեցել են արհեստական բեղմնավորման միջոցով, սակայն Ամանորի նախաշեմին աղջիկներից մեկը նամակ է ստացել անծանոթից, որը հայտարարել է, որ իրենք նման են միմյանց: Նա ասել է, որ իր հայրը սերմնահեղուկի դոնոր է եղել այդ նույն կլինիկայում: Բացի այդ, անծանոթը գրել է, որ ճանաչում է 3 կնոջ եւ մեկ տղամարդու, որոնց ծնողները եւս օգտվել են դոնորական սերմնահեղուկից այդ նույն կլինիկայում:
Ծնողները ստիպված են եղել խոստովանել քույրերին, որ իրենք օգտվել են արհեստական բեղմնավորումից, քանի որ տղամարդու մոտ ամորձիների քաղցկեղից հետո ֆերտիլության հետ կապված խնդիրներ են առաջացել: Քույրերը պարզել են, որ իրենց ԴՆԹ-ն համընկել է 8 անծանոթ մարդկանց ԴՆԹ-ների հետ, որոնք ծնվել են 1976 եւ 1997 թվականների միջեւ ընկած ժամանակահատվածում:
Երբ ընտանիքը հարցեր է ուղղել Ջոնսին, նա հրաժարվել է պատասխանել եւ հարցերը «կոպիտ» անվանել: Էմմոնսը դատի է տվել Ջոնսին: Նա հայտարարել է, որ բժիշկն օգտագործել է սեփական սերմնահեղուկն անանուն դոնորի սերմնահեղուկի փոխարեն:


















































Ավստրալուհու ամբողջ մարմինը բծերով և կապտուկներով է պատվել AstraZeneca-ով պատվաստվելուց հետո (լուսանկարներ)
Քթի հատուկ սփրեյը կարող է վերացնել սոցիալական հեռավորության անհրաժեշտությունը
Վաղուց հայտնի հակաբիոտիկը կարող է արդյունավետ հակաքաղցկեղային զենք լինել
Ինչու է բարձրանում շաքարն արյան մեջ
Սպիտակուցային համեղ ըմպելիքներ, որոնք կօգնեն նիհարել
Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հայկական հատվածի նախագծման համար միջազգային մրցույթ է հայտարա...
ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է