Գիտնականները սահմանել են Զատկի կղզու քարե արձանների անսպասելի նշանակությունը
Զատկի կղզում գիտնականների միջազգային թիմի գիտարշավը թույլ է տվել սահմանել քարե արձանների անսպասելի նշանակությունը: Ինչպես գրում է Science News-ը, քարե արձանների պատրաստումը կղզու բնակիչներին օգնել է կազմակերպել գյուղատնտեսությունը, հաղորդում է Planet-today-ը:
Հետազոտողները վերլուծել են Մոայի հայտնի քարե արձանների հիմքը եւ անսպասելի եզրակացություն արել: Պարզվել է, որ քարե արձանների ստեղծումը Զատկի կղզու հիմքը հարստացրել է ֆոսֆորով, ինչպես նաեւ պարարտացման համար կիրառվող այլ նյութերով: Արդյունքում կղզում գյուղատնտեսություն է հայտնվել, որն ավելի վաղ հնարավոր չի եղել:
ԱՄՆ Հարավային համալսարանի աշխատակից Սառա Շերվուդի խոսքով՝ Զատկի կղզում քարհանական աշխատանքների շրջանում հայտնաբերված բուսական նյութի ռադիոածխածնային վերլուծությունը թույլ է տվել սահմանել գյուղատնտեսության հայտնվելը: Դա տեղի է ունեցել 1495 եւ 1585 թվականների միջեւ ընկած ժամանակահատվածում:
«Կղզու բնակիչներն աճեցրել են քաղցր կարտոֆիլ, բանան, բամբակե ծառ, տարո պալարներ եւ այլ բույսեր: Եվ այդ ամենը շնորհիվ նրա, որ հողը հարստացած է եղել պարարտանյութերով»,- ասել է Շերվուդը՝ հավելելով, որ քարե արձանները, հավանաբար, ստեղծվել են կղզու բնակիչների կողմից, որոնք ցանկացել են աստվածներին խնդրել առատ բերքի մասին:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հայկական հատվածի նախագծման համար միջազգային մրցույթ է հայտարա...
ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է