Սուրճը կարող է պաշտպանել սրտային հիվանդություններից, շաքարախտից եւ լյարդի դիսֆունկցիայից. հետազոտություն
Սուրճի հաճախակի օգտագործումը կարող է նվազեցնել սրտանոթային հիվանդությունների, շաքարախտի եւ լյարդի դիսֆունկցիայի զարգացման ռիսկը: Նման եզրակացության են եկել ԱՄՆ Բեյլորի բժշկական քոլեջի գիտնականները, հաղորդվում է գաստրոէնտերոլոգիայի ամերիկյան քոլեջի կայքում:
Հետազոտությանը մասնակցել է 34 մարդ: Նրանք սքրինինգային կոլոնոսկոպիա են անցել, որը նրանց մոտ օղաձեւ աղիքում պաթոլոգիական փոփոխություններ չի հայտնաբերել: Կամավորները նաեւ հայտնել են, որ հաճախ են սուրճ օգտագործում:
Մասնագետները պացիենտների աղիքների տարբեր հատվածներից լորձաթաղանթի նմուշներ են վերցրել եւ առանձնացրել միկրոօրգանիզմների ԴՆԹ-ն: Ապա ԴՆԹ-ն բազմապատկել ամպլիֆիկացիայի գործընթացում, այսինքն, առանձնացված գեների հավելյալ օրինակներ են ստեղծել, ինչը թեթեւացրել է դրանց նույնականացումը:
Lenta.ru-ի հաղորդմամբ՝ գիտնականները ԴՆԹ նուկլեոտիդային հաջորդականություն են հաստատել՝ սահմանելով դրանց պատկանելիությունը մանրէների տարբեր խմբերին: Ապա նրանք համեմատել են միկրոօրգանիզմների զանազանությունն ու այն, թե որքան հաճախ են տոքսինները հանդիպում բարձր (օրական ավելի քան 82,9 մգ) եւ ցածր (առնվազն 82,9 մգ) մակարդակով կոֆեին օգտագործելիս:
Պարզվել է, որ նրանց մոտ, ովքեր մեծ քանակությամբ սուրճ են օգտագործել, ալֆա բազմազանությունն ավելի բարձր է եղել, քան մյուսների մոտ: Առաջին խմբի մոտ մեծ է եղել Faecalibacterium եւ Roseburia-ի քանակը, իսկ պոտենցիալ վնասակար Erysipelatoclostridium եւ Lachnospiraceae-ի քանակը՝ ավելի քիչ: Այդ կապը նկատվել է անկախ տարիքից եւ սննդի որակից:
Նշենք, որ վերջերս Իլինոյսի համալսարանի գիտնականները կապ են հայտնաբերել սուրճի օգտագործման եւ ճարպակալման ու 2-րդ տիպի շաքարախտի զարգացման ցածր ռիսկի միջեւ:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հայկական հատվածի նախագծման համար միջազգային մրցույթ է հայտարա...
ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է