Մարզումներն իսկապես օգտակար են ուղեղի համար․ հետազոտություն
Սպորտով զբաղվելն իսկապես օգտակար է ուղեղի համար, եւ վերջին հետազոտությունները հերթական անգամ ապացուցում են դա։
Ինչպես հաղորդում է The Daily Mail-ը, Ստենֆորդի համալսարանի գիտնականները հետաքրքիր փորձ են իրականացրել, որի ընթացքում պարզել են, որ ակտիվ մկներից արյան փոխներարկումը օգտակար է ծույլ մկների համար։ Հայտնի է, որ փորձի մասնակից մկների մի խումբը մի ողջ ամիս վազել է անիվի մեջ։ Մկների երկրորդ խումբը մարզվելու հնարավորություն չի ունեցել։ Արդյունքում առաջին խմբի մոտ ձեւավորվել են ավելի շատ նեյրոններ։
Առաջին խմբի մկների պլազման ներարկել են երկրորդ խմբի մկներին։ Որպես ստուգողական տարբերակ ներարկվել են նաեւ «ծույլ» մկներից վերցված պլազման։ Պարզվել է, որ առաջին խումբն ավելի լավ է անցել հիշողության եւ սովորելու ունակության թեսթերը, այս խմբի մկների մոտ ավելի շատ նոր նեյրոններ են եղել եւ ավելի ցածր է եղել բորբոքման մակարդակը։
Արվել են հետազոտություններ նաեւ թեթեւ կոգնիտիվ խանգարումներ ունեցող 20 մարդկանց մասնակցությամբ։ Պարզվել է, որ մարզումների շնորհիվ աճել է նրանց դիմադրողականության մակարդակը եւ կլաստերինի սպիտակուցի ցուցանիշը։ Այս սպիտակուցի գործառույթը կապված է բջջային «աղբի» տարանջատման, ինչպես նաեւ՝ ապոպտոզի (բջջային մահվան) կարգվորման հետ։ Տեսականորեն կլաստերինի բազայի վրա հիմնված թերապիան կարող է բարելավել այն պացիենտների վիճակը, որոնք ի վիճակի չեն կատարել ֆիզիկական վարժություններ։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հայկական հատվածի նախագծման համար միջազգային մրցույթ է հայտարա...
ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է